Գեորգի Կիմիչի մահը, հղիության լուրից հետո լռությունը խախտած Լիլիթ Հովհաննիսյանը, մումիա դարձած Նանան, կրծքերը մեծացրած Աննան, կիսամերկ Գոհար Ավետիսյանը, թալանված Շուշան Երիցյանը և այլք. աստղային շաբաթվա ամփոփում

Գեորգի Կիմիչի մահը, հղիության լուրից հետո լռությունը խախտած Լիլիթ Հովհաննիսյանը, մումիա դարձած Նանան, կրծքերը մեծացրած Աննան, կիսամերկ Գոհար Ավետիսյանը, թալանված Շուշան Երիցյանը և այլք. աստղային շաբաթվա ամփոփում

 

Starnews.am-ը ավանդույթի համաձայն ամփոփում է շաբաթը:

Պետք է փաստենք, որ շաբաթը սկսվեց տխուր լուրով: Կիրակի մահացել էր հայտնի բժիշկ Գեորգի Պողոսյանը, ով դերասանուհի Լուիզա Ղամբարյանի ամուսինն է:

Լուիզան հուզիչ գրառում էր արել ամուսնու մասին՝ գրելով.

«Իմ լույս Գոգա, քո շնորհիվ լույս աշխարհ եկած ու զոհված տղերքին լավ կնայես: Իմ բարի, հանգիստ ննջիր»,- գրել է նա:

Շաբաթը բարդ մեկնարկեց նաև սկանդալային մոդել Շուշան Երիցյանի համար, պարզվեց, որ ջարդել են նրա թանկարժեք մեքենան:


Սակայն եղան նաև լուրեր. ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում աչքը կորցրած Արսենն ամուսնացավ իր սիրելիի հետ: 

Աչքի ընկավ նաև մյուս Արսենը՝ Սաֆարյանը: Նա պատերազմի օրերին մեկնել էր սահման, հայտնի էր դարձել կարտոշկա կլպելու նկարով, զինվորական համազգեստով իրեն ցուցադրելով,  սակայն  հենց պատերազմը վերջացավ, Արցախի մեծ մասը կորցրինք, պարզվեց՝ հիմա արդեն տժժալու ժամանակն է: Արսենն էլ դուրս եկավ հերոսի կերպարից, բոլոր խաղերը խաղաց, բոլորը հասցրին իմանալ, որ Արսեն հերոս է, հիմա էլ արդեն կարելի է տխուր թեմաները դնել մի կողմ ու մի լավ տժժալ իր համերգին, որն Ապրիլի 7-ի առիթով է:

Ավելին՝ Արսենը շատ ուրախ երգ է ներկայացնելու՝ «Ինչ կա, չկա», դե հասկանալի է, մենք հիմա շատ ուրախ ենք ու մեր սիրտը միայն ուրախ երգերի կարիք ունի:

Ինչպես միշտ այս շաբաթ էլ հայ հայտնիները չէին կարող  չներկայացնել իրենց փոքրիկներին, որոնց ամեն գնով ցանկանում են հայտնի դարձնել:

Հայկական շոու բիզնեսում, ինչ խոսք, կան հայտնիներ, որ թվում է՝ մեր երկրում ինչ էլ կատարվի նրանց համար միևնույն է, կարևորը՝ գեղեցիկ երևան:

Հանուն իրենց արտաքինի նրանք պատրաստ են ծայրահեղ միջամտությունների գնալ, ինչպես օրինակ՝ Նանան, ով անճանաչելի է դարձել:  Հանուն արդարության, Նանան միջամտությունների և վիրահատությունների միակ զոհը չէ:

Մինչ շատ հայտնիներ վիրահատություններ են անում, Դիանա Մալենկոն ավելի գրավիչ լինելու համար ստրիպտիզ պարել է սովորում, թեպետ դեռ հայտնի չէ, որտեղ է կիրառելու իր փորձը:

Լիլի Մորտոն էլ Դիանա Մալենկոյից հետ չի մնում, ինչպես միշտ՝ տեղի-անտեղի մերկանում է:

Այս շաբաթ մերկացավ նաև Անելյա Գուբրյանը, հետո փոշմանեց ու ջնջեց լուսանկարները, նշելով, որ մարդիկ արժանի չեն տեսնելու և գնահատելու գեղեցիկը:

Այս շաբաթ իր լռությունը խախտեց նաև Լիլիթ Հովհաննիսյանը, ով երկար ժամանակ ոչինչ չէր հրապարակում, ըստ լուրերի՝ նա պատրաստվում է մայրանալ: Երգչուհին, սակայն ոչինչ չի մեկնաբանել:

Գոհար Ավետիսյանն էլ ամբողջ շաբաթվա ընթացքում ջիջիլ գցեց իր հետևորդներին՝ ներկայացնելով մանրամասներ իր հանգստից: Գոհարը անդադար ցուցադրում է իր նիհարած մարմինը, ինչպես նաև ամուսնու ոչ աթլետիկ կառուցվածքը:

Բարի հանգիստ ձեզ, մենք շարունակենք աշխատել, դուք հանգստացեք ու երկուշաբթի նորից կկարդաք մեզ:

Իսկ եթե ուզում եք աստղային նորությունների մասին առաջինը տեղեկանաք, ապա հավանեք մեր ֆեյսբուքյան էջը, իսկ հուզիչ, սեքսուալ, բարի ու մանկական աստղային տեսանյութերին կարող եք հետևել մեր յութուբյան էջում:


 

Մեկնաբանություններ