Հայ հայտնիներից ովքեր էին ներկա Լաս Վեգասի Փառքի ճեմուղում Արման Հովհաննիսյանի անվանական աստղի բացմանը (լուսանկարներ)

Հայ հայտնիներից ովքեր էին ներկա Լաս Վեգասի Փառքի ճեմուղում  Արման Հովհաննիսյանի անվանական աստղի բացմանը (լուսանկարներ)

Լաս Վեգասի Փառքի ճեմուղում ևս մեկ աստղ է ավելացել. երգիչ Արման Հովհաննիսյանն է ստացել իր անվանական աստղը: Աստղի տեղադրման հանդիսավոր արարողությունից հետո երգիչն իր մտերիմների հետ այդ առթիվ խնջույք է կազմակերպել: Խնջույքի հյուրերի թվում են եղել Արմենչիկը, Սուպեր Սաքոն, Լիլուն, Նորոն, Հարութ Բալյանը:

Արմանի ընկերները սոցցանցերի իրենց էջերում հանդես են եկել շնորհավորական գրառումներով: Երգչուհի Լիլուն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել Արմանի հետ և մակագրել. «Այսօր` սեպտեմբերի 21-ին,  Լաս Վեգասի Փառքի ծառուղում բացվեց Արման Հովհաննիսյանի աստղը, և սեպտեմբերի 21-ը նշանակվեց Լաս Վեգասում Արման Հովհաննիսյանի օր»:

Ռեփեր Սուպեր Սաքոն ևս հրապարակում է արել Ինստագրամի իր էջում և գրել է, որ երեկվա օրը պատմության մեջ է անցել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմանն Ինստագրամի իր էջում հրապարակում էր արել և հայտնել, որ սեպտեմբերի 21-ին Լաս Վեգասի Փառքի ճեմուղում տեղադրվելու է իր անվանական աստղը: Նա գրել էր, որ իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը իր հանդիսատեսն է և շնորհակալություն հայտնել նրանց իր ստեղծագործական կյանքի ուրախությունների համար:

 

Մեկնաբանություններ