Հայկական սերիալների ամենակրքոտ համբույրները, ովքեր են ամենահամարձակ դերասանները (տեսանյութ, լուսանկար)

Հայկական սերիալների ամենակրքոտ համբույրները, ովքեր են ամենահամարձակ դերասանները (տեսանյութ, լուսանկար)

Հայկական սերիալարտադրության մեջ վաղուց անցել են այն ժամանակները, երբ սիրող սրտերը միմյանց միայն այտն էին համբուրում, նույնիսկ երբ տեսարանը ենթադրում էր կրքոտ համբույր: Հայ դերասաններից ոմանք կոտրել են  կարծրատիպերը և երբեմն բավական կրքոտ համբուրվում են իրենց գործընկերների հետ՝ պնդելով, որ դերասանը չպետք է ունենա նման պարզունակ բարդույթներ: Starnews-ը առանձնացրել է հայկական սերիալներում երբևէ հայտնված համբույրների թոփ 10-ը, որոնք էլ ներկայացնում ենք ձեր դատին:

Ստորև փորձենք բացահայտել համբուրվող համարձակներին, որովհետև հայ իրականության համար սերիալային համբույրը դեռ համարձակություն է համարվում շատերի համար:

Անի Խաչիկյան և Սամվել Թադևոսյան

Нет описания.

Նրանց կրքոտ համբույրը հանդիսատեսը տեսավ  «Հոսանքին հակառակ» սերիալում: Ի դեպ, թե Անիի, թե Սամվելի համար սա առաջին էկրանային համբույրը չէր, նրանք այն դերասաններից են, ովքեր շարժվում են դերին համապատասխան, հարկ եղած դեպքում՝ նաև կրքոտ համբուրվում:

Մերի Մակարյան և Լևս Դավթյան

Нет описания.

«Գնված երջանկություն» սերիալում Մերի Մակարյանը և Լևս Դավթյանը ունեին անկողնային տեսարան, որն ավելի շատ սահմանափակվում էր համբույրով: Մերին համբույրի տեսարաններում էր հանդես եկել նաև «Դժվար ապրուստ» սերիալում, սակայն ներկայումս ամուսնացած Մերին, դժվար թե, նման տեսարաններում այլևս հանդես գա: Նույնիսկ նշանադրվելուց հետո նրա ընտրյալը՝ Վարդանը, արգելել էր, որ Մերին աշխատի ակումբներում:

Անի Երանյան և Խորեն Լևոնյան

Нет описания.

«Հետհաշվարկ» սերիալն աչքի էր ընկնել նաև համբույրի տեսարաններով: Այն ժամանակ դեռ երկար վարսերով հանդես եկող Անի Երանյանը չէր խուսափել և համբուրվել էր Խորեն Լևոնյանի հետ: Մինչ այդ Անիի էկրանային համբույրը հանդիսատեսը հասցրել էր տեսնել «Խաղ իմ կանոններով» ֆիլմում Մովսես Երեմյանի հետ, սակայն այդ համբույրն իրարանցում չէր առաջացրել, քանի որ նրանք նախկինում սիրավեպ էին ունեցել: 

asekose.am - Անի Երանյանի և Մովսես Երեմյանի մասնակցությամբ «Խաղ իմ  կանոններով» ֆիլմը դիտեք Online

Մերի Հակոբյան և  Ալեքսանդր Բաբասյան

Нет описания.

Нет описания.

«Դեպի վայրէջք» սերիալը մեծ աղմուկ էր բարձրացրել ոչ միայն տրաֆիքինգի թեմայով, այլև համբույրի և բաց տեսարաններով: Ներկայումս էկրաններից անհետացած Մերի Հակոբյանը առաջին անգամ էկրաններին համբուրվել էր հենց Ալեքսանդր Բաբասյանի հետ: Շատերը փորձում էին պարզել՝ արդյո՞ք այդ շրջանում Ալեքսանդրի կինը՝ դիետոլոգ Լիլիթ Բասյանը, չի խանդել ամուսնուն այդ կրքոտ տեսարանի համար:

Անելյա Գուբրյան և Վահագն Մարտիրոսյան

Нет описания.

Անելյա Գուբրյանը դպրոցական նստարանից հայտնվել էր  «Ավազե դղյակը» սերիալի նկարահանման հրապարակում և չնայած տարիքին՝ խաղացել էր նաև համբույրի տեսարաններում: Ըստ դերասանուհու՝ այդ տեսարանը մեծ աղմուկ էր առաջացրել նաև իր դպրոցում:

Նաստասյա Գոլովկա և Գևորգ Գրիգորյան

Нет описания.

Нет описания.

«Պատվից առավել» սերիալում նրանց համբույրը, թերևս, ամենականխատեսելին էր: Դերասանները թեպետ այդ շրջանում այլևս միասին չէին, սակայն նախկինում ունեցած սիրավեպի մասին բոլորը գիտեին, ըստ այդմ՝ նման տեսարանները նրանց համար այդքան էլ անսովոր չէին:

Մանե Մխոյան և Սոս Ջանիբեկյան

Нет описания.

Երիտասարդ դերասանուհի Մանե Մխոյանը թեպետ շատ երկար չէ, ինչ էկրաններին է, սակայն նա ժամանակակից հայացքներ ունի և չի  վախենում էկրանային համբույրներից: Մանեի և Սոսի համբույրը կարող եք տեսնել «Պատվի համար» սերիալում:

Սոֆյա Պողոսյան և Աշոտ Տեր-Մաթևոսյան

Нет описания.

Нет описания.

Սոֆյա Պողոսյանը և Աշոտ Տեր-Մաթևոսյանը վերջին տարիներին գրեթե միշտ միասին են հանդես գալիս սերիալներում: Նրանք ոչ միայն տանիք են կիսում, այլև՝ նկարահանման հրապարակ: Չեն խուսափում նաև համբույրի տեսարաններից, սակայն՝ միայն միմյանց հետ, այլ խաղընկերների հետ համբույրի տեսարաններով նրանք հանդես չեն եկել:

Անժելա Սարգսյան և Դավիթ Թադևոսյան

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Սկանդալային  դերասանուհի Անժելա Սարգսյանի մասնակցությամբ նույնիսկ համբույրի տեսարաններն են սկանդալային: Ներկայումս ամերիկաբնակ դերասաններ Անժելա Սարգսյանը և Դավիթ Թադևոսյանը «Ինտրիգ» սերիալում բավական համարձակ և բաց տեսարաններով են հանդես եկել:

Իննա Խոջամիրյան և Վահե Զիրոյան

Нет описания.

Նրանք հանդիպեցին «Երկուսով» սերիալում, համբուրվեցին, ապա նաև սիրահարվեցին իրական կյանքում: Չնայած՝ ըստ լուրերի Իննան և Վահեն այլևս միասին չեն, իսկ ժամանակին Վահեն Իննային նույնիսկ երգ էր նվիրել:


 


 

Մեկնաբանություններ