«Հիմա ավելի շատ չեմ ուզում երկրից գնալ». Անի Խաչիկյան

«Հարս չկա» սիթքոմի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները, որոնք դադարեցվել էին պատերազմական շրջանում, վերսկսվել են: Tert.am Life-ի հետ զրույցում սիթքոմում Բեթիին մարմնավորող դերասանուհի Անի Խաչիկյանն ասաց, որ պատերազմի մեկնարկից հետո առանց քննարկումների նկարահանումները դադարեցվեցին:
«Անկեղծ ասած, չէի մտածում, որ պատերազմից հետո նկարահանումները կվերսկսվեն, որովհետև ժանրը հումորային է, սովորական հեռուստասերիալ չէ, բայց հեռուստաընկերությունը որոշեց, որ նախագիծը կմնա: Առաջին եթերաշրջանի բոլոր կերպարների շարունակությունը կա, կան նաև նոր կերպարներ, զարգացումներ, կոնֆլիկտներ, իրավիճակներ, իմ կերպարի հետ կապված սցենարային կտրուկ փոփոխություններ չկան» ,- պատմեց նա:
Անիի խոսքով՝ ցանկացած տեսակի նկարահանումներին տրամադրվելն այս շրջանում բարդ էր, հումորային ձևաչափում ներկայանալը կրկնակի բարդ էր: «Ես դերասան եմ, եթե ուզում եմ այս ամենից հետո ինչ-որ ձևով օգտակար լինել, պետք է անեմ այն, ինչ կարողանում եմ, դա իմ մասնագիտական գործունեությունն է: Կյանքը պետք է շարունակել, աշխատանքին չվերադառնալու այլընտրանք չեմ տեսնում, ինչո՞ւ չվերադառնանք, այդ մտքի հակառակ կողմը չեմ հասկանում: Պետք է շարունակենք ապրել՝ վերանայելով անցյալը, դասեր քաղելով, սահմանելով նոր նպատակներ,- ասաց նա և հավելեց, որ ինչպես առաջ էր նպատակները կապում իր երկրի հետ, այնպես էլ հիմա,- հիմա ավելի մեծ եռանդով եմ դա պատկերացնում, ավելի շատ չեմ ուզում երկրից գնալ»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Մեկնաբանություններ