Ինչո՞ւ այսօր Անիտան չի քննադատում Փաշինյանին․բացահայտում ենք,թե իրականում ինչ է կատարվել

Ինչո՞ւ այսօր Անիտան չի քննադատում Փաշինյանին․բացահայտում ենք,թե իրականում ինչ է կատարվել

Սկանդալների կիզակետում մշտապես հայտնվող մոդել Անիտա Հարությունյանը շատ հաճախ նաև ակտիվություն է ցուցաբերում քաղաքական դաշտում։ Դեռևս հեղափոխության ժամանակահատվածից Անիտան քարկոծում է ներկայիս իշխանություններին, իսկ քաղաքապետի ընտրության պատճառով որոշել էր անգամ լքել հայրենիքը։ Նա մշտապես գրում էր, որ այն ինչ տեղի է ունեցել 2018 թվականին պարզապես խայտառակություն է։ Երբ որոնողական համակարգում փնտրում ես Անիտայի գրառումները, դրանք մեծամասամբ վերաբերում են վարչապետին ու քաղաքապետին։


Նկատելի է, որ պատերազմական գործողություններից հետո՝ ներկայիս հանրահավաքներին ու այս շրջանում կատարվող իրադարձություններն մոդելը ներկա չէ ոչ մի տարբերակով։ Տպավորություն է, որ վերջինս խուսափում է գրել և առհասարակ իր կարծիքն արտահայտել, քանի որ նախկինում գրեթե օրը 5 անգամ իր կարծիքն էր արտահայտում և՛ ուղիղ միացմամբ և՛ գրառումներ կատարելով։


Starnews.am-ի աչքից չի վրիպել Անիտայի՝ քաղաքական  հայացքների փոփոխությունը, դրա հետ կապված կապ հաստատեցինք նրա հետ։ Մեր հեռախոսազանգին պատասխանեց նրա օգնականն ու նշեց, որ Անիտայի քաղաքաական հայացքներում ոչինչ չեն փոխվել, պարզապես նա չի ցանկանում խառնվել այն կեղտին, որն այս պահին համատարած է։  Հավելելով, որ Անիտան մշտապես եղել է ժողովրդի ու բանակի կողքին և երբեք չի դադարել քննադատել վատն ու  կեղծիքը։
 

Հեղինակ՝ Արմեն Արշակյան

Մեկնաբանություններ