Ինչու՞ էին վիճել Մկոն ու Հայկոն. Մկրտիչ Արզումանյանը բացահայտում է գաղտնիքը (տեսանյութ)

Ինչու՞ էին վիճել Մկոն ու Հայկոն. Մկրտիչ Արզումանյանը բացահայտում է գաղտնիքը (տեսանյութ)

Հայկ Մարության և Մկրտիչ Արզումանյանի տարաձայնությունները մինչ օրս էլ հետաքրքում է շատերին, որովհետև երկու կողմն էլ դեռևս հստակ պարզաբանում չի տվել, թե ինչու դադարեցին միասին ներկայանալ:

«Առաջին Ալիքի» նախագծերից մեկի ժամանակ, երբ երեխաները հնարավորություն ունեին Մկրտիչ Արզումանյանին հարց ուղղել, հետաքրքրող հարցերից մեկն էլ, թե ինչու այլևս չի շփվում Հայկ Մարությանի հետ, ինչին ի պատասխան Մկրտիչն արձանագեց հետևայլ ձևով:

Starnews.am-ն բառացի ներկայացնում է Մկրտիչի պատասխանը.

«Տարաձայնություններ են եղել աշխատանքի հետ կապված, բայց վերջում ընկերությունը հաղթեց: Տարիների կապն ավելի ուժեղ էր, քան որոշ տարաձայնություններ: Ուրախ եմ, որ այդպես տեղի ունեցավ և մեծ հաջողություն եմ մաղթում, որովհետև իրականում նա մեծ աշխատանք է կատարում: Մարդիկ մեծանում են, տարբեր կածիքներ են ունենում և ու եթե այդպես տեղի չունենար, գուցե տարօրինակ լիներ: Ժամանակավոր բնույթ կրեց, և ի ուրախություն ինձ ժամանակավոր տևեց»:
 

Մեկնաբանություններ