Ինքը 19 տարեկան ու ազդվել էր, որ 18 տարեկան զինվորին չկարողացավ փրկել․ Նոյ Թևանյանը Հայաստան էր վերադարձել իր հայրենիքին ծառայելու համար

Ինքը 19 տարեկան ու ազդվել էր, որ 18 տարեկան զինվորին չկարողացավ փրկել․ Նոյ Թևանյանը Հայաստան էր վերադարձել իր հայրենիքին ծառայելու համար

Aravot.am-ը գրում է՝ 

Պարտադիր ժամկետային զինծառայող, հետախույզ 19 ամյա Նոյ Թեւանյանի անունը նրա ծնողները մինչեւ այսօր չեն գտել մահացածների ցուցակում: Հոկտեմբերի 7-ին Նոյի հարազատները նրա ձայնը վերջին անգամ լսեցին, հետո օրեր անց նրա մահվան մասին տեղեկացան Արտաշատի զինկոմիսարիատից. մահացել էր բեկորային վնասվածքից:

19 ամյա զինծառայողի քույրը՝ Սաթենիկ Թեւանյանը, Aravot.am-ին պատմեց, որ եղբայրը ՌԴ քաղաքացիություն ու ՌԴ-ում ծառայելու հնարավորություն ուներ, բայց նախընտրեց ծառայել հայրենիքում. 2019 թվականի սեպտեմբերին եկավ Հայաստան, ընդունվեց Ագրարային համալսարան, իսկ այս տարվա հունվարից զորակոչվեց: ԳՈՎԱԶԴ00:23Իմանալ ավելին «Ահավոր կապված էր մեր երկրին, ինքը կյանքի իր բոլոր ծրագրերը Հայաստանի հետ էր կապում: Դեռ մանկուց, երբ նույնիսկ դեռ վարժ խոսել չէր կարողանում, բոլորիս ասում էր, որ ինքը, երբ մեծանա ոստիկան է դառնալու, ինչպես հայրս, որ պաշտպանի մարդկանց»: Սաթենիկ Թեւանյանի խոսքով, պատերազմական գործողությունների առաջին իսկ օրից գրեթե ամեն օր եղբոր հետ խոսել են, վերջին անգամ հոկտեմբերի 7-ին զանգեց, երկու անգամ՝ առավոտյան եւ երեկոյան: Պատմեց, որ «բանակ ինֆոյից» իրենց նկարել են, ասում էր նկարները նայեք, տեսեք՝ սիրուն են, երեկոյան էլ զանգեց, պատմեց, որ ընկերներից մեկին է տեսել, ով հեռախոս չունի, խնդրել է ընկերների միջոցով կապվենք ծնողներին, զգուշացնենք, որ իրենց տղան լավ է»,- պատմեց Սաթենիկ Թեւանյանը:

Նրա խոսքով՝ եղբայրը հասցրեց մահվան հետ առերեսվել նաեւ կենդանության օրոք. «Մի օր շատ հուզված զանգել էր, պատմեց, որ ռազմամթերքով լիքը այրվող մեքենայից փորձել է փրկել մեքենայի մեջ գտնվող 18 ամյա զինվորին, սակայն, չի հասցրել, զինվորը իր ձեռքերում է մահացել: Ես էլ փորձեցի ինչ-որ ձեւով թեւ տալ, ասացի՝ դու հերոս ես, ինքն էլ պատասխանեց՝ 18 տարեկան երեխեն ձեռքերիս մեջ մահացավ, դու ասում ես՝ հերո՞ս ես, ի՞նչ հերոս, ինքը 19 տարեկան ու ազդվել էր, որ 18 տարեկան զինվորին չկարողացավ փրկել… երեւի Աստված վերեւից տեսավ ու սա էր նաեւ պատճառը, որ գոնե իր մարմինը ամբողջական մեզ հասավ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝  Aravot.am


 


 


 

Մեկնաբանություններ