Տեսեք, թե ինչու է iPhone 12-ը շատ վտանգավոր առողջության համար

Տեսեք, թե ինչու է iPhone 12-ը  շատ վտանգավոր առողջության համար

Apple-ը խոստովանել է, որ iPhone 12-ը կարող է վնաս հասցնել սրտի խնդիրներ ունեցող մարդկանց: Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում, փոխանցում է «Լենտա»-ն:

Ընկերության ներկայացուցիչները շեշտել են, որ iPhone 12-ը մագնիսների որոշակի քանակ ունի, որոնք ավելի շատ են, քան Apple սմարթֆոնների նախորդ մոդելներում: Ընդ որում, մոտ շփման դեպքում այդ մագնիսները կարող են փոխազդել տեղադրված սրտի խթանիչների եւ դեֆիբիլյատորների հետ: Այս կապակցությամբ խորհուրդ է տրվում սարքը 15 սանտիմետրից կամ 30 սանտիմետրից ավել հեռավորության վրա պահել անլար լիցքավորելման ժամանակ:

Մեկնաբանություններ