Հայրիկս մшհից է փրկվել, նախորդ տարի էլ կորցրեցի մայրիկիս․ Հարություն Մովսիսյանի դուստրը պատմում է հոր առողջական վիճակի մասին

Հայրիկս մшհից է փրկվել, նախորդ տարի էլ կորցրեցի մայրիկիս․ Հարություն Մովսիսյանի դուստրը պատմում է հոր առողջական վիճակի մասին

Դերասանը մեկ ամսից ավելի է՝ հիվшնդանոցում է, անցել է ծшնր շրջան, հիմա համեմատաբար լավ է զգում իրեն: Tert.am Life-ի հետ զրույցում այս մասին ասաց նրա դուստրը՝ Լյուսի Մովսիսյանը: Նա ասաց, որ դերասանի մոտ վիրուսը ծանր ձևով էր արտահայտված, կարելի է ասել, մահից է փրկվել:

Լյուսին Ֆրանսիայում է եղել, երբ զրույցներից մեկի ժամանակ պրն Մովսիսյանը գանգատվել է թուլությունից, կոկորդի ցավից, բայց կարծել է՝ սովորական մրսածություն է:

«Որոշ ժամանակ անց զանգահարում էի հայրիկիս, չէի կարողանում միանալ նրան: Զանգահարեց եղբայրս ու ասաց, որ հայրիկը հիվանդանոցում է՝ վերակենդանացման բաժանմունքում: Տագնապի մեջ միանգամից եկա Հայաստան ու պարզվեց, որ հայրիկի թոքերն ախտահարված են, երկկողմանի թոքաբորբ ունի և միացված է արհեստական շնչառության սարքին:

Միայն այն մտքից, որ հայրիկը վերակենդանացման բաժանմունքում էր, արդեն շատ էի վախեցել: Բժիշկներն անընդհատ ասում էին, որ պետք է սպասել, համբերություն է պետք, կոնկրետ ոչինչ չէին ասում» ,-պատմեց նա:

Լյուսին ասաց, որ երեկ առաջին անգամ կարողացել է մտնել հիվանդասենյակ ու տեսնել հայրիկին.

«Ասաց՝ միայն այն, որ ես իր կողքին եմ, արդեն մոտիվացիա է շուտ ոտքի կանգնելու համար: Արդեն մեկ ամիս է Հայաստանում եմ, բայց նրա մոտ մտնել թույլ չէին տալիս, թեև հայրիկը պալատում է դեկտեմբերի 7-ից: Նա չի պատկերացրել, որ կորոնավիրուսով է վարակված, երբ իրեն շատ վատ է զգացել, բժիշկները համոզել են և հիվանդանոց տեղափոխել:

Առաջին 15 օրն իսկական դժոխք է եղել հայրիկի համար, առանց սարքավորման չի կարողացել շնչել: 18 օր պայքարել է, որից հետո հիվանդությունը սկսել է նահանջել: Մինչև հիմա թթվածին է ստանում, դեռ պետք է հիվանդանոցում մնա, նրան վերականգնողական երկար փուլ է սպասվում»:


 

Մեկնաբանություններ