Ինչպես էր Սարգիս Գրիգորյանը ժամանակին գովում Նիկոլ Փաշինյանին, հիմա էլ հիանում է Ռոբերտ Քոչարյանով

Ինչպես էր Սարգիս Գրիգորյանը ժամանակին գովում Նիկոլ Փաշինյանին, հիմա էլ հիանում է Ռոբերտ Քոչարյանով

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դուստրը` Գայանե Քոչարյանը, Instagram-ի իր էջում տեսանյութ  է հրապարակել հոր հետ զբոսանքից:

Դերասան Սարգիս Գրիգորյանը, ով վերջերս տեղափոխվել է ԱՄՆ, տեսանյութին կից գրել է․

«Խարիզմատիկ, վստահ, հավասարակշռված, ընկալելի` մարդ, ով կարող է դժվարության աչքերի մեջ նայել ու չփախցնել հայացքը»։

Starnews-ը ցանկանում է հիշեցնել, որ ժամանակին էլ նույն հիացմունքով էլ Սարգիս Գրիգորյանը խոսում էր Նիկոլ Փաշինյանի մասին:

Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու օրը Սարգիսը Ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում ասվում էր հետևյալը:

«Հարգելի հայեր, բարեկամներ առաջարկ կա մայիսի 8-ին՝ վարչապետի ընտրության օրը բոլորս կրենք սպիտակ վերնաշապիկներ՝ ի նշան բարության խաղաղ հեղափոխության ու Հայաստանի լուսավոր ապագայի»։

Նշենք, որ Սարգիսը բազմիցս  ասում էր, որ կողմ է փոփոխություններին, չնայած՝ չէր բողոքում իր ապրելակերպից: Հեղափոխությունից որոշ ժամանակ անց Սարգիս արդեն հանդես էր գալիս քննադատությամբ: 

Ներկայումս դերասանը վաճառել է իր ունեցվածքը և հաստատվել է ԱՄՆ-ում:
 


 

Մեկնաբանություններ