Խոյերին սպասվում է փոփոխությունների հերթական ալիքը․ օգոստոսի 5-ի աստղագուշակը

Խոյերին սպասվում է փոփոխությունների հերթական ալիքը․ օգոստոսի 5-ի աստղագուշակը

Խոյ

Խոյերին սպասվում է փոփոխությունների հերթական ալիքը, այս անգամ՝ հաճելի: Շատերը հարմարավետության և ուշադրության կարիք կզգան, կարող է ուժգնանալ դուր գալու ցանկությունը, իդեալական զուգընկերոջ հանդիպելու երազանքը: Բացառված չէ, որ նման փոփոխությունները դրդեն շրջել խանութներով, իսկ գնումները միջոցներ պահանջեն: Հնարավոր են մտքեր նոր բիզնեսի, շահավետ համագործակցության, անձնական տաղանդներից եկամուտ քաղելու մասին:

  

Ցուլ

Ցուլերին օրը կօգնի ազատվել ոչ վաղ անցյալի կապանքներից, օրինակ՝ կասկածներից, պարտականություններից, վախերից, կախվածություններից: Միաժամանակ կարող են փոխվել ձեր ճաշակները, բացառված չէ ընդհանուր կենսակերպի շտկման կարիքը: Անվճռականությունը և դանդաղկոտությունը կարող են փոխարինվել նորության, ուժեղ, վառ զգացողությունների, ռիսկային արկածների նկատմամբ ձգտմամբ:   

Երկվորյակ

Երկվորյակներին օրը հավելյալ դրական զգացողություններ կպարգևի: Հարմար պահ է ճգնաժամային հարաբերություններից դուրս գալու, վնասաբեր նախագիծը փակելու համար: Իրադարձությունները թույլ են տալիս նյութական և բարոյական վնասի արագ փոխհատուցման, ընկերների օգնության և համակրանքի, նոր հիմքի վրա հետաքրքրությունների հավասարակշռման հույս ունենալ: Եթե մի ուղղությամբ հիասթափվեք կամ անհաջողության մատնվեք, կբացվեն նոր հեռանկարներ:

Խեցգետին

Խեցգետիններին օրը հետագա ինքնորոշման և նպատակների հստակեցման կոչ է անում: Աստղերը հուշում են, որ հաճելի անորոշությունը վերջանում է, իրադարձությունների բնական ընթացքը փոփոխություններ է պահանջում: Առաջընթացը տվյալ պահին ձեզ համար նշանակում է ոչ միայն հուզիչ ապրումներ, այլև հստակության առաջացում, պատասխանատվության ստանձնում: Գուցե ժամանակն է ձեզ վրա նոր պարտականություններ վերցնելու:   

Առյուծ

Այսօրվա իրադարձություններն Առյուծներին կստիպեն միաժամանակ լինել և՛ ռոմանտիկ, և՛ պրակտիկ: Գործնական, գաղափարախոսական, ստեղծագործական և սիրային պատկերացումների հետ մեկտեղ կարող է դերակատարություն ունենալ նաև նյութական բաղկացուցիչը: Հանգամանքները կարող են հարկադրել վերանայել ֆինանսավորման, սնուցման, առաջնային ծախսերի հարցը: Կարող է արդիական դառնալ համատեղ եկամտի բաշխան հարցը:

 

Կույս

Կույսերին այս օրը խոստանում է հաջողություն ընթացիկ գործերում, զգացմունքային և մտավոր ֆոնի ընդհանուր ներդաշնակեցում: Ցանկացած իրադարձություն կզարգանա բարենպաստ սցենարով, բաց կլինեն ճանապարհներն ու կապի ալիքները: Օրը կօգնի հարմարվել անսովոր պայմաններին և անսպասելի փոփոխություններին: Հեշտությամբ կտանեք նույնիսկ շատ ծանր պահերը, ինչպիսին, օրինակ, հարաբերությունների խզումն է կամ բիզնեսի կորուստը:   

Կշեռք

Կշեռքներին իրադրությունը թույլ կտա դուրս գալ հարկադրված միայնության, հիվանդության, ենթակայության կամ կախվածության փուլից: Հնարավորություն ունեք դուրս գալու ցածր վարձատրվող աշխատանքից, հրաժեշտ տալու անհարմար գործիքներին և անփույթ օգնականներին: Գործերում և անձնական հարաբերություններում կաճի իրավահավասար գործընկերության դերը, սակայն բացառված չէ, որ երկրորդ կողմն ակտիվորեն հավակնի առաջնորդի դերին:

Կարիճ

Կարիճներին սպասվում է հաճելի հոգսերի նոր շրջան: Աստղերը հիշեցնում են գործնական կամ ընկերական հիմքի վրա համագործակցության կարևորության մասին: Նշանակալի հարաբերությունները կարող են հասնել փոխշահավետ ծառայությունների մակարդակի: Նույնիսկ ռոմանտիկ զգացմունքներն անհրաժեշտ է ամրապնդել կոնկրետ գործողություններով, օրինակ՝ միշտ պատրաստ լինել օգնության հասնել առաջին իսկ կանչից:   

Աղեղնավոր

Աղեղնավորների կյանքում դրական փոփոխությունների ցուցակն այսօր կհամալրվի ևս մի քանի կետով: Ուրախության և հույսի նոր աղբյուր կարող է դառնալ եկամտաբեր գործի կամ բարդ հանգամանքների նկատմամբ հաղթանակի հեռանկարը: Անհանգստության որոշ պատճառներ ինքնուրույն կարող են վերանալ: Իրադարձությունների հաջող ընթացքը ցանկալի է համալրել գործնական նրբությունների նկատմամբ գիտակցական հոգատարությամբ:

Այծեղջյուր

Այծեղջյուրների մոտ կարող են նոր ծրագրեր ի հայտ գալ՝ կապված բիզնեսի և կենցաղի ձևափոխման հետ, հնարավոր է զգացմունքների կամ համակրանքների նոր ալիք: Իրավիճակը կարող է հակել իրերի, իրադրության, մթերքի, պահուստների, ներդրումների հետ փորձարկումների: Ցանկությունների իրագործումը պահանջում է ռեսուրսների խելամիտ տնօրինում: Չի խանգարի չափի զգացումը, այլապես միջոցների մի մասը կարող եք քամուն տալ:   

Ջրհոս

Ջրհոսների համար կարող են առաջին պլան դուրս գալ կենցաղի, կենսապահովման, սեփական բնակարանի առկայության, անձնական տարածքի բարեկարգման հարցերը: Եթե նման բնույթի առաջադրանքները լուծված չեն, իրադարձությունների զարգացումը կարող է դանդաղել: Արկածների ժամանակ չեք ունենա, եթե խախտվել է իրերի ծանոթ ընթացքը, կարգավորված չէ կենցաղը: Բացառված չէ հետաքրքրությունների բախում ընտանիքում, ամուսինների միջև:

Ձկներ

Ժամանակն է, որ Ձկները վերանայեն անձնական կամ համատեղ բյուջեն, առաջնայնությունները ծախսերում և գնումներում: Արտաքին փոփոխությունները կամ անձնական նոր ծրագրերը կարող են պահանջել ավելի հասուն և պատասխանատու մոտեցում ֆինանսավորմանը, ներդրումներին, ծախսերին: Կարող է արդիական դառնալ բիզնեսի, գործընկերային պարտականությունների վերակառուցումը: Միաժամանակ հնարավոր են նաև ճաշակի փոփոխություններ:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ