Մահացել է «Բրիգադա» ֆիլմի դերասաններից Վիտալի Ալշանսկին

52 տարեկանում մահացել է ռուս հայտնի դերասան Վիտալի Ալշանսկին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է՝ արտիստի մարմինը նախորդ օրը հայտնաբերվել է իր բնակարանում: Մահվան պատճառների մասին դեռևս չի հաղորդվում:
Հիշեցնենք՝ Ալշանսկին ավարտել է Շչուկինի անվան ուսումնարանի ռեժիսուրայի բաժինը, աշխատել է Ռուսաստանի Պուշկինի անվան թատրոնում:
Դերասանը հայտնի է դարձել հիմնականում «Բրիգադա», «Ոստիկանը Ռուբլյովկայից», «Կաթնավաճառը Խացապետովկայից» ֆիլմերում կերտած դերերի շնորհիվ:
Բացի այդ, Ալշանսկին «Պատանիների լիգա» հեռուստասերիալի ռեժիսորն էր:
Մեկնաբանություններ