Մահացու վրաերթ Երևանում. մեքենայի ղեկին ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանն է եղել. մանրամասներ (տեսանյութ)

Մահացու վրաերթ Երևանում. մեքենայի ղեկին ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանն է եղել. մանրամասներ (տեսանյութ)

Երեկ ուշ երեկոյան` ժամը 22:50-ի սահմաններում, մահացու ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանի Արշակունյաց պողոտայում։ Վրաերթի ենթարկողը ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Երևանի բնակիչ, 24-ամյա Սիմոն Մարտիրոսյանն է։ Տեղեկությունը հաստատում են ՀՀ քննչական կոմիտեից։

Ողբերգական ավտովթար` Արտաշատի կամրջի մոտ. 34–ամյա վարորդը տեղում մահացել է:

Նա իր վարած «Մերսեդես CLՏ 550» մակնիշի ավտոմեքենայով «Երևան մոլի» դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մի տղամարդու:

Սիմոն Մարտիրոսյանը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին բժիշկների հետ տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին մահացել է:

Ոստիկանության տվյալներով էլ` ապրիլի 12-ին, ժամը 22.30-ին Արշակունյաց պողոտայում վրաերթի ենթարկվածը ճանապարհը չթույլատրված հատվածով անցնող 27-ամյա Կամո Ամիրխանյան է, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Շտապօգնություն զանգահարելուց հետո վարորդը զանգահարել է նաև ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն:

Փաստի առթիվ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ (Երկաթուղային, օդային կամ ջրային տրանսպորտի երթեւեկության անվտանգության եւ շահագործման կանոնները խախտելը):

Նշենք, որ Սիմոն Մարտիրոսյանը հենց երեկ էր վերադարձել Մոսկվայից, որտեղ Հայաստանի ծանրամարտի հավաքականը մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը։ Նա այդ մրցումներում փոքր ոսկե մեդալ էր շահել։


 

Մեկնաբանություններ