Մեկ տարի առաջ որդուս ճանապարհեցինք բանակ, գնաց բոլորիս օրհնանքներով, բայց ավաղ…

Մեկ տարի առաջ որդուս ճանապարհեցինք բանակ, գնաց բոլորիս օրհնանքներով, բայց ավաղ…

Մեկ տարի առաջ ճիշտ այս օրն էր, երբ ծնողին հատուկ անհանգստությամբ, բայց միևնույն ժամանակ մեծ ու անթաքույց  հպարտությամբ որդուս՝ Ալբերտ Հովհաննիսյանին ճանապարհեցինք Հայոց բանակ: Զորակոչվելու օրն այնքա՜ն ուրախ էր Ալբերտը, որ Հայրենիքին պիտի ծառայի:

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում ուսումն ընդհատեց, որ զինվոր դառնա, Հայրենիքի առաջ պարտքը կատարի, Հայրենիքի սահմաններն ամուր պահի:
Ալբերտս բանակ գնաց բոլորիս օրհնանքներով, բարեմաղթանքներով, հույսով, հավատով, լավատեսությամբ, բայց ավաղ… կյանքն ու ճակատագիրն այլ բան էին կանխորոշել նրա ու նրա պես շատ Հայ զինվորների համար:

Փառք ու խոնարհում իմ հավերժ զինվոր տղա՝ Ալբերտս…


 

Փառք ու խոնարհում իմ հավերժ զինվոր տղա՝ Ալբերտս…

Մեկնաբանություններ