Միայն տեսեք՝ ով է Հրաչ Մուրադյանի կինը, ում նա խնամքով թացնում էր (տեսանյութ)

Միայն տեսեք՝ ով է Հրաչ Մուրադյանի կինը, ում նա խնամքով թացնում էր (տեսանյութ)

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ հաղորդավար Հրաչ Մուրադյանը շուտով հայր է դառնալու:

Հաղորդավարը ուրախալի լուրի մասին հայտնել է կնոջ հետ լուսանկար հրապարակելով: Հայտնի է, որ Հրաչի կինը ամերիկաբնակ Անաշե Խոդավերդին է։ Նա պրոդյուսեր է, որը տարբեր նախագծերի շրջանակում համագործակցում է հայ հայտնիների հետ։

Հաղորդավարն ամուսնության մասին հայտնել էր 2019 թվակակին «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման եթերում։ Հրաչ Մուրադյանը եթերում հայտարարել էր, որ ընտանիք է կազմել։ Թողարկման ժամանակ մի քանի անգամ ցույց էր տվել նաև ձախ ձեռքի մատնեմատի մատանին, ապա ասել. «Արդեն պաշտոնապես կարող եմ հայտարարել, բայց անցնենք ձեր թեմային»։

Չնայած եթերային խոստովանությանը՝ Հրաչը և Անաշեն հազվադեպ են համատեղ լուսանկարներ հրապարակում և փորձում են իրենց անձնական կյանքը բոլորի աչքից հեռու պահել:

Հայտնի է, որ նրանց սիրո պատմությունը սկսվել է ԱՄՆ-ում, սակայն հետաքրքիրն այն է, որ Հրաչն ու Անաշեն միմյանց ճանաչում էին վաղուց: Նախկինում Անաշեհ Խոդավերդին բազմիցս տարբեր հրապարակումներ է արել հաղորդավարի հետ համատեղ լուսանկարներով:

Հիշեցնենք, որ օրերս էլ ծնողներ դառնալու մասին լուրը հայտնելիս Հրաչը լուսանկարին կից գրել էր. «Երևի չկա ավելի կարևոր փուլ կյանքում, քան այն, երբ դու ես պատճառներից մեկը` այս աշխարհ եկող նոր բնակչի... Բարով գաս այս մոլորակ, որտեղ Քեզ անթիվ բացահայտումներն են սպասվում ու որքան ուրախ կլինի քո պապան երբ զգա, որ դու աշխարհ ես եկել այն ավելի լավը դարձնելու: Ես քեզ արդեն անծայրածիր եմ սիում»,-գրել է Հրաչը:


 

Մեկնաբանություններ