Միլիոնատերը հարսանիքին ներկայացավ իր վեց հղի «հարսնացուների» հետ․ տեսանյութ

Միլիոնատերը հարսանիքին ներկայացավ իր վեց հղի «հարսնացուների» հետ․ տեսանյութ

30-ամյա նիգերիացի միլիոնատեր Մայք Էզ-Նվալի Նվոգուն, ում ճանաչում են որպես «գեղեցիկ Մայք», ընկերներին հայտնի է իր էքսցենտրիկ արարքներով: Բայց նրա վերջին «հնարքը» կարողացավ զարմացնել նույնիսկ առավել փորձվածներին: Մայքը հրավեր էր ստացել իր ընկերներից մեկից ՝ հայտնի հումորիստ դերասանից, մասնակցելու նրա հարսանիքին: Ենթադրվում էր, որ միլիոնատերը մասնակցելու է տոնակատարությունը իր ընկերուհու հետ միասին: Պատկերացրեք հյուրերի անակնկալը, երբ նա դռան մոտ հայտնվեց միանգամից վեց գեղեցիկ աղջիկների հետ: Ավելին, միլիոնատիրոջ բոլոր վեց ուղեկցուհիներն արդեն հղիության վերջին փուլում էին:

Ինքը՝ «գեղեցիկ Մայքը», շատ զգուշորեն էր վերաբերվում աղջիկներին և փորձում էր ուշադրություն դարձնել նրանցից յուրաքանչյուրին: Տղամարդն ասաց, որ բոլոր զուգընկերուհիները նրանից երեխա են սպասում, և նա շուտով կդառնա բազմազավակ հայրիկ: Ավելորդ է ասել, որ Մայքը և նրա «հարսնացուները» դարձել են տոնակատարության իսկական աստղեր, թեկուզ որոշ ժամանակով ՝ գրավելով նորապսակների հարազատների ու ընկերների ուշադրությունը:


 


 

Մեկնաբանություններ