«Նան, կարո՞ղ եմ պապայիս նկարը գրկեմ ու քնեմ». Կարին Տոնոյանի հուզիչ երկխոսությունը թոռան հետ

«Նան, կարո՞ղ եմ պապայիս նկարը գրկեմ ու քնեմ». Կարին Տոնոյանի հուզիչ երկխոսությունը թոռան հետ

Կարին Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է իր և իր թոռան հուզիչ երկխոսությունից մի հատվածով։

....- Նան, պապաս երբ է պատերազմից հետ գալու....
-Չգիտեմ, բալես:
- Բա, ես շատ եմ կարոտել իրեն....
- Ես էլ եմ կարոտել, բալ:
- Նան, կարող եմ պապայիս նկարը գրկեմ ու քնեմ:
- Հա, իհարկե, կարող ես:
-Բայց էս նկարի վրա ապակի կա, ինձ առանց ապակի փոքր նկար կտա՞ս:
- Անպայման, վաղը կբերեմ, կգրկես....
- Նան, ուզում եմ, որ նկարի վրա ոչ ես լինեմ, ոչ մաման, ոչ Արինան, ոչ էլ դու.....մենակ պապաս լինի ու զինվորական շորերով:
- Հա, կբերեմ.....
- Նան, համ էլ շատ փոքր նկար կբերես, որ ծոցումս պինդ գրկեմ ու քնեմ.....
-..................................................... 

Մեկնաբանություններ