Նայեք, թե ինչքան համեստ են իրենց պահում Նվեր Ծառուկյանը և Արփին (տեսանյութ)

Նայեք, թե ինչքան համեստ են իրենց պահում Նվեր Ծառուկյանը և Արփին (տեսանյութ)

Այսօր ԲՀԿ առաջնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդու` Նվեր Ծառուկյանի հարսանիքն է։ Պսակադրության արարողությունը տեղի է ունենում Ծառուկյանի տան բակի եկեղեցում, այնուհետև հյուրերը շարժվելու են «Փարավոն» ռեստորանային համալիր։ Մենք տեղեկացանք, որ «Փարավոնում» պատվիրվել է 97 սեղան, որոնցից յուրաքանչյուրի շուրջ նստելու է 12-15 հոգի։

Հիշեցնենք, որ Նվեր Ծառուկյանի հարսանիքը ծրագրված էր 2020-ի հոկտեմբերի 3-ին, սակայն նախ Ծառուկյանի կալանավորումը, ապա արցախյան 44–օրյա պատերազմը խանգարեցին, և այն անորոշ ժամանակով հետաձգվեց։

Նվեր Ծառուկյանը 21 տարեկան է։ Նրա հարսնացուն Արփի Ավետիսյանն է՝ ոչ հայտնի ընտանիքից։  

Մեկնաբանություններ