Ո՞ւմից եք վախենում, էս լածիրակի՞ց, մի վախեցեք. Շուշան Պետրոսյան

Ո՞ւմից եք վախենում, էս լածիրակի՞ց, մի վախեցեք. Շուշան Պետրոսյան

Ես իմ ասելիքը ասել եմ դեռ երեք տարի առաջ։Բոլորդ ճանաչում եք ինձ, շատ լավ եք ճանաչում,չեմ ուզում ներկայանալ։

Այս մասին քիչ առաջ «Ձայն հայրենյաց» նորաստեղծ նախաձեռնության կազմակերպած միջոցառմանը իր ելույթում նշեց երգչուհի, ՀՀԿ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը։

«Երեք տարի առաջ եմ դեռ ասել, որ հայրենիքն ու Արցախը գերագույն արժեքներ են։ Առաջա՞րկս։ Մի վախեցեք, մի վախեցեք այնպես, ինչպես վախեցել եք այս երեք տարիների ընթացքում։ Մի վախեցեք հակադարձելուց։ Ո՞նց էիք լռում։ Մտավորակա՞ն։ Մտավորականն ինձ համար այսօր զինվորն է, որը դիրքերից չի իջնում։ Մի հատ վերհիշենք՝ 88-ին այդ մտավորականները ինչ արեցին, ես այդ սերունդից եմ ու ոչ մեկ չէր վախենում։ Իսկ հիմա ումից եք վախենում, էս լածիրակի՞ց, մի վախեցեք»,- նշեց Շուշան Պետրոսյանը։


 

Մեկնաբանություններ