Ուսանողական street fashion․ ինչպես են հագնվում նորաձև հայ ուսանողները համալսարան գնալու համար

Ուսանողական street fashion․ ինչպես են հագնվում նորաձև հայ ուսանողները համալսարան գնալու համար

Նոր ուսումնական տարվա մեկնարկին Tert.am Life-ը շրջել է մայրաքաղաքի փոխոցներով և լուսանկարել հայ ուսանողների նորաձև look-երից մի քանիսը։  

Նկատելի է, որ վերջին տարիներին հայ ուսանողիներից շատերն են հրաժարվել բարձրակրունկներով համալսարան գնալու մտքից։ Ուսանողական կերպարները, որոնք ֆիքսել է մեր ֆոտոխցիկը, ներկայացնում են հիմնականում casual ոճը, որն ամբողջ աշխարհում ընդունված է ուսանողության շրջանում։ Այս համրամավետ ոճը կրողին հնարավորություն է տալիս ինքնաարտահայտվելու հագուստի միջոցով։ 

Վերջին երկու տարիներին նորաձևություն է ներխուժել ոճերի խառնուրդը, որը հնարավորություն է տալիս համադրել այն, ինչ առաջին հայացքից անհամադրելի է թվում։ Այս համատեքստում ամենատարածված միտումը շրջազգեստի և սպորտային կոշիկների համադրությունն է, որն էլ գերակշռում է հայ ուսանողների մեծ մասի կերպարներում։   

Այս տարի շատ նորաձև են նաև ջինսե շրջազգեստները, լայն կիսատաբատները և պիջակները, որոնք ևս արդեն հասցրել են հայտնվել հայ երիտասարդների զգեստապահարանում։ 

շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 

Մեկնաբանություններ