Պատերազմը Արսեն Գրիգորյանի ընտանիքի համար սկսվեց և ավարտվեց նույն օրը. նա հավերժացավ սեպտեմբերի 27-ի գիշերը

Պատերազմը Արսեն Գրիգորյանի ընտանիքի համար սկսվեց և ավարտվեց նույն օրը. նա հավերժացավ սեպտեմբերի 27-ի գիշերը

տանիքի համար սկսվեց և ավարտվեց նույն օրը։ Նա հավերժացավ սեպտեմբերի 27-ի գիշերը։ Ու թե որքան վճռական էր տրամադրված, որքան ուժ ուներ հաղթելու համար` իր հետ երկրից դեպի երկինք տարավ։

«Սպորտ շատ էր սիրում: Բանակը վերջացնելուց հետո պետք է բարձրագույն սովորեր, ուզում էր ՆԶՊ-ի ու ֆիզկուլտուրայի մասնագետ դառնար, բայց նախևառաջ ցանկանում էր շարունակել ծառայությունը։ Ափսոս եղբորս ճանապարհն ընդհատվեց…նա չհասավ իր նպատակներին »,-ասում է Արսեն Գրիգորյանի եղբայրը` Արմենը։


 Արսենին բոլորը որպես լուսավոր անհատականություն են հիշում։ Անցյալով չեն խոսում, բայց նաև չեն հավատում, որ այլևս չեն տեսնելու նրան, նրա ժպիտը, աչքերը, չեն լսելու նրա ձայնը, կատակները։ Երանի այս ամենը վատ երազ լիներ։ Բոլորս մեզ հույս ենք տալիս, իսկ օրերը ցույց են տալիս, որ ցավին մի այլ ցավ է ավելանում ու ազգը սգավորի զգեստ է հագնում լրիվությամբ։ Հիշողություններ շատ կան, բայց դրանց մեջ փնտրել Արսենին` չի կարելի, որովհետև նա ներկա է ամեն քայլափոխի, ներկա է և ապրում է, այստեղ է…մեր կողքին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝   aravot.am 


 

Մեկնաբանություններ