Պետք է անցնես ինքդ քո վրայով, ավելի լավ է մատուցող աշխատես, քան երեխադ սոված մնա. Արփինե Բեկջանյանը՝ ԱՄՆ-ում աման լվալու, մատուցող աշխատելու, որդու՝ իրեն չներելու և մերկանալու մասին (տեսանյութ)

Պետք է անցնես ինքդ քո վրայով, ավելի լավ է մատուցող աշխատես, քան երեխադ սոված մնա. Արփինե Բեկջանյանը՝ ԱՄՆ-ում աման լվալու, մատուցող աշխատելու, որդու՝ իրեն չներելու և մերկանալու մասին (տեսանյութ)

90-ականների ամենահայտնի երգչուհի Արփինե Բեկջանյանն արդեն մի քանի տարի է, ինչ ապրում է ԱՄՆ-ում: Մութ ու ցուրտ տարիների ամենասեքսուալ երգչուհիներից մեկը խոստովանում է, որ ԱՄՆ-ում նրա համար շատ դժվար է եղել, ստիպված է եղել աման լվանալ, մատուցող աշխատել, գանձապահ լինել:

Արփինեն հարցազրույցում նշել է, որ ստիպված է եղել անցնել ինքն իր վրայով, չնայած դրան՝ միշտ կարծել է, որ ավելի լավ է մատուցող աշխատել, քան իր  երեխան սոված մնա:

Երգչուհին նաև խոստովանել է, որ իր համար հոգեբանորեն բարդ էր, որ խանութում աշխատելիս նրան այդ կարգավիճակում տեսել է դերասանուհի Մերի Մակարյանը:

Չնայած այս ամենին՝ Արփինեն պնդում է, որ հպարտ է, որ կարողացել է այդ աշխատանքները կատարել և պարզ ճակատով մնալ:

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Արփինեն ԱՄՆ է մեկնել դստեր հետ, սակայն որդին և ամուսինը՝ երգիչ Արման Էլբերտը, մնացել են Հայաստանում: Երգչուհին մեծ հույս ունի, որ շուտով ընտանիքը կվերամիավորվի:

Արփինեն խոսել է նաև որդու մասին՝ հույս հայտնելով, որ նա մեկ օր իրեն կների իր բացակայությունը: Խոսելով այդ բարդ թեմային մասին՝ Արփինեն չի կարողացել զսպել իր հուզմունքը:

Հավելենք, որ երգչուհին նաև խոսել է 90-ականների իր համարձակ կերպարի, նույնիսկ կիսամերկ հանդես գալու մասին՝ ասելով, որ այդ շրջանում ինքը մեծ սիրով անում էր այն, ինչ իրեն ասվում էր:

 


 

Մեկնաբանություններ