Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է. Մայր Թատրոն

Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է. Մայր Թատրոն

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը պաշտոնապես տեղեկացնում է, որ ծանր հիվանդությունից մահացել է Ռուդոլֆ Ղևոնդյանը։

«Խոր ցավով տեղեկացանք, որ երկար հիվանդությունից հետո մահացել է Մայր Թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։

 

Մեր խորին ցավակցություններն ենք  հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին,գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին», տեղեկացնում է Մայր Թատրոնի ֆեյսբուքյան էջը։

ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղեւոնդյանին կհուղարկավորեն Բելգիայում. հոգեհանգստի արարողությունը կլինի տեղի հայկական եկեղեցում:  


 

Մեկնաբանություններ