Սա տեսնել է պետք. Լիլիթ Հովհաննիսյանի առաջին ու անչափ սիրուն լուսանկարը կլորացած փորիկով (տեսանյութ)

Սա տեսնել է պետք. Լիլիթ Հովհաննիսյանի առաջին ու անչափ սիրուն լուսանկարը կլորացած փորիկով (տեսանյութ)

 

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Լիլիթ Հովհաննիսյանը հղի է: Երգչուհին առաջին անգամ տեսանյութ է հրապարակել և այդ ձևով հաստատել է իր հղիության մասին լուրերը:

Այն, որ Լիլիթը հղի է, առաջին անգամ հայտնել էր հենց Starnews-ը: Մենք նախ անդրադարձել էինք այն փաստին, որ Լիլիթը պարզապես անհետացել է սոցիալական ցանցերից, այն դեպքում, որ Լիլիթը ամենակտիվն էր և ամիսը մեկ տեսահոլովակ թողարկող երգչուհիներից մեկն էր:

Լիլիթի անհետացումից բացի, նաև մեր աղբյուրներին հղում անելով՝ նշել էինք, որ Լիլիթը հղի է, սակայն կարճ ժամանակ անց մեր խմբագրությունը Լիլիթ Հովհաննիսյանի թիմի կողմից միանգամից  սպառնալիքներով նամակ էր ստացել, որում նշում էին, որ մենք սուտ տեղեկություններ ենք հրապարակում: 

Այն, որ մենք ճիշտ էինք, իսկ Լիլիթը և նրա թիմը՝ սխալ, ցույց տվեցին ժամանակը և Լիլիթի տեսանյութը:

Հղիության լուրի հաստատումից հետո Լիլիթը նաև նոր լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով իր կլորացած փորիկը:

Нет описания.

Հավելենք, որ Լիլիթն իր «անհետացումից» հետո առաջին անգամ իր լռությունը խախտել էր Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին, որտեղ ելույթ էր ունեցել:

Ի դեպ, այդ շրջանում Լիլիթին դեռ հաջողվում էր թաքցնել իր կարգավիճակը, միայն թե Starnews-ն այս անգամ էլ բոլորից շուտ էր իմացել և առաջինն էր տեղակացրել իր ընթերցողներին:


 

Մեկնաբանություններ