«Սաֆարովի մերը *ունեմ․․․»․ Արման Աղաջանյանի երգը պատերազմական օրերին պայթեցրել է համացանցի ադրբեջանական տիրույթը

«Սաֆարովի մերը *ունեմ․․․»․ Արման Աղաջանյանի երգը պատերազմական օրերին պայթեցրել է համացանցի ադրբեջանական տիրույթը

 Ամերիկաբնակ հայ հայտնի երգիչ Արման Աղաջանյանի 3 տարվա պատմություն ունեցող երգը պատերազմական և հետպատերազմական շրջանում «նոր կյանք է ստացել» ֆեյսբուքյան ադրբեջանական տիրույթում ու մեծ տարածում է գտել:

3 տարի առաջ հայտնի իրադրաձություններից հետո սիրված երգիչ Արման Աղաջանյանը հանրության դատին ներկայացրեց «Սաֆարովի մերը *ունեմ» երգը, որը մեծ արձագանք գտավ: 3 տարի անց երգը նոր կյանք ստացավ այս անգամ հարվածելով ճիշտ թիրախին: Այն կայծակնային արագությամբ տարածվեց ադրբեջանական սոցցանցերով և դարձավ քննարկման առիթ:

Ադրբեջանցի միայն մեկ օգտատիրոջ տարաշումը շրջանում 31 հազար դիտում է ապահովվել։ 

Starnews.am-ի հետ զրույցում երգիչը նշեց, որ նա բազմաթիվ սպառնալիքներով լի նամակներ է ստացել, որոնց վերաբերյալ փակագծեր չցանկացավ բացել: Մեզ հետ զրույցում Արման Աղաջանյանը նշեց, որ այս երգով չի սահամանափակվելու ու նոր գործեր է ներկայացնելու, որոնցով շարունակելու է աշխարհին պատմել ադրբեջանակ ագրեսիայի ու անմարդկային քաղաքականության վերաբերյալ:

«Իմ զենքն էլ երաժշտությունն է, թերևս բոլորս մեր տեղում ու իրական զենքերով պայքարենք թշնամու դեմ և անպայման հաջողության կհասնենք».- այսպես եզրափակեց երգիչը իր խոսքը:

Հարցին, թե ինչ նորություններ է սպասվում ոչ միայն այս տեսանկյունից, երգիչը կարճ պատասխանեց՝ «Շուտով ինքներդ ականատես կլինեք»:


 

Մեկնաբանություններ