Սարգիս Գրիգորյանն անկեղծացել իր առողջական վիճակի մասին

Սարգիս Գրիգորյանն անկեղծացել իր առողջական վիճակի մասին

Սարգիս Գրիգորյանն այս շրջանում բնակվում է ԱՄՆ-ում: Դերասանը նշում է, որ չի արտագաղթել: 

«Ես ուղղակի ժամանակավոր այստեղ եմ։ Ես գնալու եմ, գալու եմ, ինչպես բոլոր արտիստները, գնում են ինչ–որ տեղ, ապրում են, հետ են գալիս իրենց երկիր։ Ես դարձա «սպիտակ ագռավ», որովհետև անկեղծ էի այդ պահին ու պիտի գնայի։ Ես չեմ պատրաստվում  մնալ Ամերիկայում։ Պատրաստվում եմ ապրել Հայաստանում, առանց Հայաստանի ես կյանք չունեմ։ Ես կամուրջներ չեմ այրել պարզապես ես խիզախություն եմ ունեցել խոսել այդ մասին»,-այս մասին հարցազրույցներից մեկում նշել է դերասանը:

Սարգիսը նաև խոստովանել է, որ առողջական խնդիրներ ունի:

«Ինձ համար գերխնդիրը հոգու ներդաշնակությունն է։ Ես առողջությունս եմ կորցրել։ Բավականին լուրջ առողջական խնդիրներ ունեմ, որոնք պետք է հաղթահարեմ։ Պարտադիր չէ դրա մասին խոսեմ, բայց ավելի լավ է, որ ես հիմա հանգիստ լինեմ։ Ես կզգամ՝ որտեղ է պետք, այնտեղ կլինեմ։ Ինձ համար այս պահին շատ կարևոր է լինել հանգիստ։ Ամենամեծ պատճառը սա է։ Ես ոչ մի տեղ չեմ փախել, ոչ մեկից չեմ փախել։ Ովքեր մոռացել են, ես ամենադժվար պահերին եմ եղել իմ երկրում։ Հիմա այն դժվար պահերը չեն, հիմա դժվար է իմ ներսում»,-ասել է Սարգիսը:


 

Մեկնաբանություններ