Սերգեյ ջան, քեզ մի քիչ տեսած պահի, աշխարհի վերջը չէ, դերասանուհուն այդքան անկուշտ մի պաչի 

Սերգեյ ջան, քեզ մի քիչ տեսած պահի, աշխարհի վերջը չէ, դերասանուհուն այդքան անկուշտ մի պաչի 

Հայկական սերիալարտադրությունն ասել, որ առաջ է գնում, նշանակում է խաբել ինքներս մեզ: Էժանագին տեսարաններով և վատ սցենարներով սերիալները շարունակում են հաջորդել միմյանց՝ ունենալով բարձր վարկանիշ: Հանուն արդարության, միայն մեկ հարցում կարող ենք փաստել, հայկական սերիալները, իհարկե, կրիայի քայլերով, սակայն առաջ են գնում համբույրի տեսարաններով, բայց այստեղ էլ դրանք հաճախ արվում են ոչ էսթետիկ՝ վուլգարություն հաղորդելով սերիալին:

 

Հերթական «գլուխգործոց» համբույրը բռնացրել եմ «Ոսկե դպրոցի» նոր եթերաշրջանում, սակայն դա համբույր չէր, այլ պաչպչվել, չնայած՝ պաչպչվելն էլ է նուրբ՝ դա բառիս բուն իմաստով պաչվել էր: Պաչվողներից մեկը ArmComedy-ի Սերգեյ Սարգսյանն էր, ով այնպիսի հավեսով էր պաչում դերասանուհի Լիանա Հակոբյանին, կարծես թե, երբեք աղջիկ տեսած չլիներ: Սերգեյ ջան, քեզ մի քիչ տեսած պահիր, աշխարհի վերջը չէ, դերասանուհուն այդքան անկուշտ մի պաչիր:

Դիտել՝ 26:00-ից


 

Մեկնաբանություններ