Հայկոյի ու Մկոյի վեճի իրական պատճառի, Շողերի ու Գրիշայի բաժանման, Գոշի ու Մաշայի սիրավեպի բացահայտման, Մերի Հակոբյանի անհետացման, Անահիտ Կիրակոսյանի խորթ աղջկա հուզիչ շնորհավորանքի, սկանդալային Կայայի՝ իրենից փոքր տղայի հետ սիրավեպի մասին

 Հայկոյի ու Մկոյի վեճի իրական պատճառի, Շողերի ու Գրիշայի բաժանման, Գոշի ու Մաշայի սիրավեպի բացահայտման,  Մերի Հակոբյանի անհետացման, Անահիտ Կիրակոսյանի խորթ աղջկա հուզիչ շնորհավորանքի, սկանդալային Կայայի՝ իրենից փոքր տղայի հետ սիրավեպի մասին

 

Starnews-ը, ինչպես միշտ, ամփոփում է շաբաթը:

Շաբաթվա ուրախալի նորությունը վերաբերում է կարգին ընկերներ Մկրտիչ Արզումանյանին և Հայկ Մարությանին: Գաղտնիք չէ, որ ժամանակին ամենամեծ պահանջարկ ունեցող ստեղծագործական զույգը երկար տարիներ չէր շփվում, սակայն չէին էլ մեկնաբանում իրենց տարաձայնությունը: Միայն տարիներ անց Հայկ Մարությանը՝ արդեն քաղաքապետի կարգավիճակում, ներկա գտնվեց նախկին գործընկերոջ ներկայացմանը, որով էլ հաստատեց, որ կոնֆլիկտն անցյալում է:

Օրերս էլ Մկրտիչ Արզումանյանը անդրադարձավ իրենց տարաձայնությանը.

«Տարաձայնություններ են եղել աշխատանքի հետ կապված, բայց վերջում ընկերությունը հաղթեց: Տարիների կապն ավելի ուժեղ էր, քան որոշ տարաձայնություններ: Ուրախ եմ, որ այդպես տեղի ունեցավ և մեծ հաջողություն եմ մաղթում, որովհետև իրականում նա մեծ աշխատանք է կատարում: Մարդիկ մեծանում են, տարբեր կածիքներ են ունենում և ու եթե այդպես տեղի չունենար, գուցե տարօրինակ լիներ: Ժամանակավոր բնույթ կրեց, և ի ուրախություն ինձ ժամանակավոր տևեց»:

Ուրախությամբ կարող ենք փաստել, որ այս շաբաթ վերջնականապես հերքվեց նաև մեկ այլ աստղային զույգի բաժանման լուրը: Շողեր Թովմասյանը  Instagram-ի իր էջում պատասխանել է հետևորդների հարցերին՝ նշելով, որ երբեք չի բաժանվելու Գրիշայից: Մինչ այդ պարբերաբար քննարկվում էին նրանց ամուսնալուծության լուրերը: Շողերը նաև սթորիներ է տեղադրել իր որդու մասնակցությամբ: Հավելենք, որ այս շրջանում դերասանուհին ԱՄՆ-ում է, դատելով նրա և որդու զրույցից՝ շուտով վերադառնալու է, սակայն  անչափ կարոտել է նրան:

Շարունակելով աստղային փոքրիկների թեման՝ հաստատենք, որ Ռոբերտ Ծառուկյանը շարունակում է գլխավորել ցուցակը: Միհրանի և Արփիի որդու մասնակցությամբ ցանկացած տեսանյութ միանգամից մեծ մասսայականություն է վայելում:

Շաբաթն աչքի ընկավ նաև մեր անցկացրած հետաքննություններով: Սկսենք սկզբից: 

Starnews-ը կրկին բռնացրել է դերասան, երգիչ Գոշին և բլոգեր, դերասանուհի Մաշային: Նրանք  Լոռիում էին, միասին լուսանկարներ չէին հրապարակում, պարզապես ամեն մեկն իր հերթին միայնակ կիսվում էր սթորիներով:

Այն, որ նրանք նույն ժամանակահատվածում նույն վայրերում են լինում, արդեն բացահայտել ենք, մնում է հասկանալ՝ թե որն է այս ինտրիգը պահելու իմաստը:

Starnews-ի նաև սոցիալական ցանցերում «հետաքննություն» է անցկացրել և փորձել  է գտնել այն հայտնիներին, ովքեր ժամանակին ամենապահանջվածն էին, սակայն հիմա լռում են կամ էլ երկրից բացակայում: 

90-ականների ամենահայտնի երգչուհիներից մեկը ̀ Մայա Մարգարյանը, ժամանակին միայն հիթեր էր ստեղծում և ստիպում, որպեսզի մարդիկ պարեն դրանց տակ: Նա այն արտիստներից էր, ով իր տեսահոլովակներում պարային համարներ մտցրեց, հիմա նրա մասին այլևս չեն խոսում, բայց չեն մոռանում զինվորների մասին երգող երգչուհուն, ով հիմա ապրում է Ֆրանսիայում:

Մյուս անհետացած հայտնին էլ Մերի Հակոբյանն է, նա ներկայումս ապրում և սովորում է Մոսկվայում: Մերին վերջին տարիներին չի նկարահանվում սերիալներում, թեպետ նախկինում մեծ մասսայականություն էր վայելում:

Starnews-ն այս շաբաթ նաև անդրադարձել է հայտնիների  ընտանիքի անդամներին: Նրանցից ոմանք իրենց հարազատների շնորհիվ դարձել են ոչ պակաս հանրային, իսկ ոմանք էլ նախընտրում են հանրության աչքից հեռու լինել: Starnews-ն իր ընթերցողների համար բացահայտում է հայտնիների ընտանիքների անդամներին:

Անդրադառնալով ընտանեկան թեմային՝ չէինք կարող չներկայացնել նաև դերասանուհի Անահիտ Կիրակոսյանին, ով ծննդյան առիթով ջերմ շնորհավորանքներ էր ստացել ամուսնուց ու խորթ աղջկանից, որոնք անչափ հուզիչ էին:

Ի դեպ, իր սիրուն է գտել նաև ժամանակին հայտնի Կայա Խուրշուդյանը: Սկանդալային դերասանուհին սիրավեպ է սկսել իրենից բավական փոքր երիտասարդի հետ:

Շաբաթն էլ ամփոփենք Նազիկ Ավդալյանի կերպարանափոխությամբ: Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը վերջին շրջանում բավականին ակտիվ է Ինստագրամում։ Նրա նոր լուսանկարներում նկատելի է նաև սանրվածքի փոփոխությունը։ Նազիկը շատ կանացի է դարձել:

Բարի հանգիստ ձեզ, մենք շարունակենք աշխատել, դուք հանգստացեք ու երկուշաբթի նորից կկարդաք մեզ:

Իսկ եթե ուզում եք աստղային նորությունների մասին առաջինը տեղեկանաք, ապա հավանեք մեր ֆեյսբուքյան էջը, իսկ հուզիչ, սեքսուալ, բարի ու մանկական աստղային տեսանյութերին կարող եք հետևել մեր յութուբյան էջում:


 


 

Մեկնաբանություններ