Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ փետրվարի 10-ից 17-ը

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ փետրվարի 10-ից 17-ը

ԽՈՅԵՐ

Այս շաբաթ դուք եւ ձեր ամբողջ ընտանիքը գործելու եւ առաջ շարժվելու ցանկություն կունենաք։ Խոսքը ոչ միայն ատիվ ֆիզիկական աշխատանք կատարելու, այլեւ վճռական որոշումներ կայացնելու մասին է։ Սակայն աստղերը հուշում են, որ պետք է կտրուկ քայլեր անելուց առաջ մի լավ մտածել։

ՑԼԵՐ

Ձեր սիրելի անձնավորությանը ավելի շատ սեր եւ քնքշություն նվիրեք։ Նա իսկապես շատ ձեր աջակցության կարիքն ունի։ Ի դեպ, դուք նույնպես կցանկանաք անկեղծորեն ցույց տալ ձեր զգացմունքները։ Հետեւաբար, բարձրաձայնեք, արտահայտվեք, ցույց տվեք ձեր մեծ սերը, Նա անպայման կգնահատի այն։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այս շաբաթ խենթ եւ յուրօրինակ արարքների շաբաթ է։ Տարբերվող հագուստ, տարօրինակ պահված եւ դուք կգրավեք ձեր սիրելի ուշադրությունը։ Սակայն մտածել է պետք։ Միգուցե ձեզ չսիրեն եւ չընդունեն այնպիսին, ինչպիսին դուք կաք իրականում։ Իսկ դա այնքան էլ լավ չէ։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Խեցգետինները ստիպված կլինեն փոքր-ինչ մարել իրենց ցանկությունների եւ կրքի կրակը՝ հանուն հարաբերությունների բնականոն ընթացքի։ Պետք չէ ժամանակից առաջ անցնել։ Հակառակ դեպքում ամեն ինչ կորցնելու հավանականությունը շատ մեծ է։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեզ համար շատ դժվար կլինի ի մի բերել ձեր երկուսի համատեղ պլանները։ Չգիտես ինչու, ոչ մի կերպ չեք կարողանում փոխզիջման գնալ։ Միգուցե կարելի է հետաձգել այդ ծրագրերը, մինչեւ ընդհանուր հայտարարի գաք։

ԿՈՒՅՍԵՐ

Դուք կհիշեք, թե ինչ է նշանակում խանդը։ Իհարկե, դա այնքան էլ հաճելի զգացում չի լինի եւ կազդի ոչ միայն ձեր, այլեւ Նրա տրամադրության վրա։ Սակայն խանդը նաեւ դրական հետք կթողնի ձեր հարաբերությունների վրա՝ ավելի բորբոքելով ձեր սիրո հուրը։

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեր սիրելի էակը շատ կցանկանա վերջապես հասկանալ, թե ինչ եք դուք զգում եւ ինչ է կատարվում ձեր հոգում։ Սակայն Նրան այնքան էլ հեշտությամբ չի հաջողվի՝ չնայած մեծ ջանքերի շնորհիվ հնարավոր է գլխի ընկնի։ Միգուցե համոզվեք, որ Նա իսկապես հարուստ երեւակայություն ունի։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 


 

Մեկնաբանություններ