Սիրուշոն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի՝ Պոզներին տված հարցազրույցին (լուսանկար, տեսանյութ)

Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական Առաջին Ալիքին՝ հյուրընկալվելով Վլադիմիր Պոզների հաղորդմանը: Երբեք քաղաքականության մասին չխոսող Սիրուշոն, ով Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոնի կինն է, այս անգամ նախընտրել է մեկնաբանել հարցազրույցը, բայց դա անելով իրեն հատուկ ձևով:
«Պոզներ» հաղորդման ավարտին, համաձայն ավանդույթի, հաղորդավար Վլադիմիր Պոզները ֆրանսիացի գրող Մարսել Պրուստի բլից հարցերն է ուղղել Ռոբերտ Քոչարյանին: Հարցերից մի քանիսի պատասխանները Սիրուշոն տեղադրել է սթորի բաժնում:
Սիրուշոն մասնավորապես սթորիներ է տեղադրել հետևյալ հարցերով ու պատասխաններով:
– Ի՞նչ թերություն եք ներում մարդկանց հեշտությամբ:
– Վախկոտություն:
– Ի՞նչ թերություն երբեք չեք ների:
– Դավաճանությունը:
-Ո՞ր մարդկային հատկությունն եք ամենից բարձր գնահատում:
– Հավատարմություն:
Ինչո՞ւ է ողջ կյանքում ինձ փորձությունների ենթարկել։
Մեկնաբանություններ