Սոֆի Դևոյանի հուզիչ գրառումը և Գեորգի Կիմիչի մահվան իրական պատճառը

Սոֆի Դևոյանի հուզիչ գրառումը և Գեորգի Կիմիչի մահվան իրական պատճառը

Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Գեորգի Կիմի Պողոսյանը մահացել է երեկ առավոտյան՝ ժամը 7:30-ին, սրտի կանգից:

Գեորգի Կիմիչին 20 օր առաջ տեղափոխել էին հիվանդանոց կորոնավիրուսի պատճառով: Նա հաղթահարել է վիրուսը, բայց առավոտյան սիրտը կանգ էր առել. բժիշկը 74 տարեկան էր: Հայտնի բժիշկի մահն անդառնալի էր շատերի համար, հայկական շոու բիզնեսի շատ արտիստներ կիսվել են իրենց սոցիալական էջերում բժիշկի մասին իրենց հիշողություններով:

Գեորգի Կիմիչի թոռնուհին` Սոֆի Դևոյանը, գրել է.

«Իմ ամենաբարի պապիկ, Աստված հոգիդ լուսավորի, միշտ զգալու ենք քո կարիքը: Երբեք իմ ոչ մի միջոցառում բաց չէր թողնում ու ամեն անգամ ավելի էի երջանկանում իրեն տեսնելով ներկաների շարքում հպարտ կանգնած: Երբեք չէի մտածի, որ ամեն բան այսպես կվերջանա:  Չգիտեմ՝ ինչ գրեմ, մի բան կասեմ, քանի դեռ ունեք հնարավորություն ձեր հարազատ մարդկանց ասելու, որ սիրում եք, կամ պարզապես գրկելու: Պահը բաց մի թողեք, միգուցե հետո ուշ լինի»:

Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանն էլ գրել է.

«Կենսուրախ, հոգով միշտ երիտասարդ, կյանքի բոլոր գույները սիրով... Անասելի ցավ: Հաղորդավարուհի Սիմա Բաղդասարյանն էլ բժիշկի հետ լուսանկար է հրապարակել և գրել. իմ սիրելի Գեորգի Կիմիչ ննջիր խաղաղությամբ: Նշենք, որ բժիշկի առաջին կինը եղել է պարուհի, Հայկական ԽՍՀ վաստակավոր պարուհի Սոֆի Դևոյանը։ Երկրորդ անգամ ամուսնացել էր դերասանուհի Լուիզա Ղամբարյանի հետ։ Երկրորդ ամուսնությունից ուներ մեկ դուստր»։


 

Մեկնաբանություններ