ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «8–րդ դասարան էի, Գոռը եկավ հայրիկիս հետ խոսելու»․ Գոռի և Հրանուշի երկրորդ հարսանիքը ամուսնության 10-ամյակի առթիվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «8–րդ դասարան էի, Գոռը եկավ հայրիկիս հետ խոսելու»․ Գոռի և Հրանուշի երկրորդ հարսանիքը ամուսնության 10-ամյակի առթիվ

17 տարի միասին, 10 տարի ամուսնացած․ դերասան Գոռ Հակոբյանն ու սիրելին՝ Հրանուշ Մնոյանը, երեկ տոնել են իրենց ամուսնության 10–ամյակը։ Օրվան ընդառաջ զույգն ընտանեկան ֆոտոշարք է անցել, որը տրամադրել են Tert.am Life–ին ու պատմել համատեղ կյանքի մասին։

Ֆոտոշարքի ժամանակ Գոռն անակնկալ է մատուցել սիրելիին՝ նրան կրկին հարսի զգեստ ու մատանի նվիրելով․ «Գոռը մեր հարսանիքի կնքահոր տղայի և նրա սիրելիի հետ պայմանավորվել էր, որ հարսի զգեստ բերեն ու կրկին հարսի կերպարով ներկայանամ։ Ի սկզբանե որոշել էինք, որ ֆոտոշարքի ժամանակ ամբողջությամբ սև հագուստով ենք լինելու, սակայն ծրագրերը փոխվեցին։ Հաճելի էր կրկին հարսի զգեստ հագնել։ Անբացատրելի զգացողություն էր, երբ ես հարսի զգեստով էի, իսկ շուրջս իմ 3 տղաներն էին։ Գոռն ինձ մատանի նվիրեց, նորից առաջարկություն արեց, ես էլ նորից համաձայնեցի իր կինը լինել։ Ստացվեց մեր որկրորդ հարսանիքն էր։ Կարծում եմ՝ 10, 20 տարի հետո էլ այդպես է լինելու»,– ասաց Հրանուշն ու հավելեց, որ ժամանակին մեծ ու ուրախ հարսանիք են ունեցել, քանի որ 7 տարի ընկերություն անելուց հետո այն շատ սպասված իրադարձություն էր իրենց կյանքում։

Երբ Գոռն ու Հրանուշը սկսել են ընկերություն անել, Գոռը նոր էր ավարտել դպրոցը, առաջին կուրսի ուսանող էր, իսկ Հրանուշը դպրոցական էր, սովորում էր 8–րդ դասարանում։

«Երեկ Գոռի հետ ամփոփում էինք մեր համատեղ կյանքն ու փորձում հասկանալ՝ ինչպես ստացվեց, որ նա այդքան հավանեց 8–րդ դասարանում սովորող աղջկան ու եկավ հայրիկցս թույլտվություն ստանալու, որպեսզի հանդիպենք,– ասաց Հրանուշն ու հիշեց, որ հայրը սկզբում դեմ է եղել,– հայրս ջղային սպասում էր նրան, բավականին ագրեսիվ էր տրամադրված, քանի որ փոքր էի, բայց Գոռի հետ շատ երկար զրույցից հետո վերաբերմունքը փոխվեց։ Նա շատ էր հավանել Գոռին ու թույլ տվեց հանդիպենք։ Այսպես էլ միասին մեծացանք։ Մեր ընտանեկան կյանքի ամրության հարցում շատ մեծ դեր ունեն երկուսիս ընտանիքները։ Մեր ծնողները միշտ մեր կողքին են եղել, օգնել իրենց խորհուրդներով, ցանկացած հարցով միշտ աջակցել են մեզ»։

Միաժամանակ, Հրանուշը նշեց, որ շատ անսովոր է Գոռի հետ տոնել հանդիպման կամ ամուսնության օրը․ «Կարծես մամայիդ հետ նշես, որ 10 տարի է՝ միասին եք ապրում։ Մենք այնքան են միաձուլվել, որ  կարծես միշտ միասին եղած լինենք։ Զույգի փոխհարաբերությունները շատ կարևոր են։ Մեզ համար միշտ առաջին տեղում ընտանիքն է, հետո ամբողջ աշխարհը։ Որևէ երրորդ անձ չի կարող մեզ խանգարել, որովհետև շատ միասնական ենք։ Ես միշտ ասում եմ, որ եթե մի օր որևէ երրորդ անձ ազդի մեր փոխհարաբերությունների վրա, նշանակում է՝ մենք խնդիր ունենք, մեզ մոտ ինչ–որ բան այն չէ, հակառակ դեպքում երրորդ մարդը չէր կարող ազդել մեր հարաբերությունների վրա»։

Հրանուշը շեշտեց, որ այնպես չէ, որ ինքն ու գոռը խնդիրներ կամ վեճեր չեն ունենում, պարզապես իրենց մոտեցումը հստակ է․ ցանկացած խնդիր լուծում են միասին, իրար ինչ–որ բան ապացուցելու խնդիր չունեն։ «Իրականում ես ու Գոռը միշտ խոսում ենք առկա խնդիրների միասին, քննարկում, փոխում։ Երբ իրար սիրում եք, ամենամեծ խնդիրն անգամ լուծելի է։ Երբ սեր կա, նույնիսկ հարց չի առաջանում միմյանց զիջելու, ինչ–որ բան փոխելու համար։ Դուք ուղղակի գիտեք, որ մեկ եք ու միասին պետք է լուծեք այդ խնդիրը։ Սերն ու հարազատ հոգիներ լինելը շատ կարևոր են։ Մեր մանկական սերն առ այսօր մնացել է։ Համաձայն չեմ, երբ ասում են կենցաղի հետ սերը մարում է։ Մեզ մոտ առ այսօր կա թե՛ սիրահարվածությունը, թե՛ ծաղիկները, թե՛ միմյանց նվերներ մատուցելը։ Ընտանեկան կյանքը մեզ համար հասարակ առօրյա չի դարձել»,– ընդգծեց նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Մեկնաբանություններ