Ծնողի չստացված ու չկայացած կյանքի համար երեխան մեղավոր չէ․ ամուսնալուծված Անի Խաչիկյանն ո՞ւմ է ինչ-որ բան ակնարկում

Ծնողի չստացված ու չկայացած կյանքի համար երեխան մեղավոր չէ․ ամուսնալուծված Անի Խաչիկյանն ո՞ւմ է ինչ-որ բան ակնարկում

Դերասանուհի Անի Խաչիկյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել որդու՝ Տեսլայի հետ և գրառում արել ծնող–երեխա հարաբերությունների մասին։

«Ծնողի ու երեխայի տարբերություններից մեկն այն է, որ ծնողի չստացված ու չկայացած կյանքի համար երեխան մեղավոր չէ, իսկ երեխայի հետագա կյանքի չկայացման մեջ առաջինը հենց ծնողն է մեղավոր։ Եվ դա բնության տրամաբանության մեջ է։ Ուշադիր եղեք առաջինը ինքներդ ձեզ, կարողացեք սիրել նախ ձեզ, հաշտ եղեք ձեր կյանքի որոշումների ու հանգամանքների հետ, դա առողջարար է ոչ միայն ձեր, այլև ձեր երեխաների կյանքի համար»,– գրել է Անին։


Նշենք, որ  27-ամյա դերասանուհու որդին 3 տարեկան է։ Նախորդ տարի հայտնի դարձավ, որ Անին և փոքրիկի հայրը՝ Հայկ Բարսեղյանը, բաժանվել են։


 

Մեկնաբանություններ