«Ընտանիք». Վերջապես Գոհար Ավետիսյանը ամուսնու ու որդու հետ մեկ լուսանկարում է հայտնվել

«Ընտանիք». Վերջապես Գոհար Ավետիսյանը ամուսնու ու որդու հետ մեկ լուսանկարում է հայտնվել

Ռուսաստանում հայտնի վիզաժիստ եւ բլոգեր Գոհար Ավետիսյանը վերջերս առաջին անգամ մայր է դարձել։ Նա լույս աշխարհ է բերել որդուն, որին տվել է Գասպար անունը։
Օրերս նա մեծ խնջույք էր կազմակերպել որդու 40 օրականի պատվին։ 

Ըստ հայակական ավանդույթների՝ երեխային 40 օր ոչ ոքի ցույց չեն տալիս, այդ պատճառով Գոհարը փոքրիկի առաջին լուսանկարը հրապարակել է, երբ նա դարձել է 40 օրական։

Այս իրադարձությունը հազվագյուտ լուսանկարների առիթ է հանդիսացել։ Գոհարն առաջին անգամ ցուցադրել է ամուսնուն։ Հրապարակված կադրերում դիմահարդարի ամուսինը մեղմ գրկել է նրանց փոքրիկին։ Ընտանեկան կադրերին կից նա կատարել է հետեւյալ գրառումը․ «Հազվագյուտ լուսանկարներ։ Ընտանիք։ Մենք հայրիկի հետ շատ ենք սիրում, փոքրիկս։ Եղիր ամենաառողջը, արեւս, մենք միշտ կողքիդ ենք»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գոհար Ավետիսյանը հրապարակել էր նաեւ նորածին որդու լուսանկարը․ 

«Դե ինչ, ծանոթանա՞նք։ Իմ անունը Գասպար է, եւ ես արդեն 40 օրական եմ։ Բացի այդ՝ ես արդեն 5 կիլոգրամից ավելի եմ, այնպես որ ուժեղ եմ լինելու։ Աղջիկներ, սպասեք։ Հ.Գ. այս աչքերը գողացել են իմ սիրոտը»,- լուսանկարը մակագրել էր Գոհարը։

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում

 


 

 Տպել  

  • ֆեյսբուք

Մեկնաբանություններ