Զառա Սահակյանն ամուսնալուծվե՞լ է. դերասանուհին առաջին անգամ խոսել է այդ մասին (լուսանկար, տեսանյութ)

Զառա Սահակյանն ամուսնալուծվե՞լ է. դերասանուհին առաջին անգամ խոսել է այդ մասին (լուսանկար, տեսանյութ)

Օրերս Starnews-ը տեղեկացրել էր այն մասին, որ մեր ունեցած տեղեկություններով՝ դերասանուհի Զառա Սահակյանն ամուսնալուծվել է: Նախ այդ մասին արդեն տևական ժամանակ է, ինչ խոսում են մեր աղբյուրները:

Բացի դրանից՝ Զառան ֆեյսբուքյան իր էջում որպես կարգավիճակ նշել է, որ առանց զույգի է, ինչպես նաև հեռացրել է ամուսնու հետ համատեղ  լուսանկարները:

Нет описания.

Ի դեպ, Զառայի և նրա ամուսնու համատեղ ընկերները նույնպես այլևս չեն խոսում նրանց մասին որպես զույգի, ընդ որում նշենք, որ բոլոր հիշատակումները դադարել են 2020 թվականից: Զառայի ամուսինը՝ Դավիթը, նույնպես լռում է սոցիալական ցանցերում, սակայն նախկինում կնոջ վերաբերյալ հաճախ էր հրապարակումներ անում:  Նա նաև սոցիալական ցանցերում չի շնորհավորել Զառային ծննդյան առիթով: Նրա լռությունը նույնպես սկսվել է 2020 թվականից:

Нет описания.

Нет описания.

Տեղեկությունները ճշտելու համար զանգահարեցինք դերասանուհուն, որպեսզի հասկանանք, թե որքանով են  լուրերը համապատասխանում իրականությանը: Starnews-ի և Զառայի զրույցը ներկայացնում ենք ստորև.

Starnews-Զառա, մեզ /Starnews.am-խմբ/լուրեր են հասել, որ Դուք ամուսնալուծվել եք, ինչպես նաև Ձեր սոցիալական ցանցերը ուսումնասիրելիս այդպիսի տպավորություն է ստեղծվում:

Զառա- Իսկ որտեղի՞ց են Ձեզ այդ լուրերը հասել:

Starnews-Մենք չենք բացահայտում մեր տեղեկատվության աղբյուրները, բայց, ի վերջո, կտա՞ք որևէ մեկնաբանություն այդ լուրերի մասին:

Զառա-Դա հերթական բամբասանքն է, որը տարածում են մարդիկ: Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եթե մարդիկ շատ են ցանկանում, արագի մեջ կբաժանվեմ, որ իրենց ուրախացնեմ:

Այլ մեկնաբանություն Զառան նախընտրեց չանել: 


 

Մեկնաբանություններ