Զառա Սահակյանը ամուսնալուծվե՞լ է (լուսանկար, տեսանյութ)

Զառա Սահակյանը  ամուսնալուծվե՞լ է  (լուսանկար, տեսանյութ)

 

Դերասանուհի Զառա Սահակյանը երբեք չի սիրել շատ խոսել իր անձնական կյանքի մասին: Հայտնի է, որ նրա ամուսինը պրոդյուսեր Դավիթ Հարությունյանն է, նրանք որդի ունեն:

Դեռ տարիներ առաջ Զառան հարցազրույցներում խոստովանում էր, որ իր և ամուսնու վեճերն երբեմն այնքան բուռն են լինում, որ նրանց թվում է, որ այլևս չեն կարող մեկ հարկի տակ ապրել.

Եթե նախկինում Զառան մեկնաբանություններ էր անում, ապա հիմա նա ոչ միայն չի խոսում ամուսնու մասին, այլև սոցիալական ցանցերի իր էջերից հեռացրել է իրենց համատեղ լուսանկարները:

Starnews-ի ամենատես աչքից ոչինչ չի վրիպում, նախ մեր ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ Զառայի ֆեյսբուքյան էջում որպես ամուսնության կարգավիճակ նշված է, որ նա առանց զույգի է

Нет описания.

Բացի դրանից՝ Զառան 2020 թվականից հետո որևէ ձևով չի խոսում ամուսնու մասին, նույն լռություն էլ ամուսնու ֆեյսբուքյան էջում  է: Բոլոր համատեղ լուսանկարները և գրառումները  նախորդ տարվա են:

Нет описания.

Նշենք, որ նախկինում նրանց զույգի վերաբերյալ հաճախ հիշատակումներ էին անում նրանց ընկերները, սակայն 2020 թվականից սկսած զուգադիպությամբ լռում են նաև նրանք:

Нет описания.

Ի դեպ, վերջին ամիսներին Զառան ամենուր ներկայանում է գործընկերների ընկերակցությամբ:

Հավելենք նաև, որ այսօր՝ ապրիլի 30-ին, Զառայի ծննդյան օրն է, սակայն ամուսինը կամ, գուցե, արդեն նախկին ամուսինը, նրան սոցիալական ցանցերում չի շնորհավորել:

Starnews-ը, իհարկե, շնորհավորում է Զառային ծննդյան կապակցությամբ՝ մաղթելով, որ սա ընդամենը բարդ շրջան լինի զույգի կյանքում, որը շուտով կհաղթահարեն, իսկ մեր ընթերցողներին խոստանում ենք, որ կշարունակենք  այս հետաքննությունը:


 

Մեկնաբանություններ