Զոդի կամրջի վրա ողբերգական վթարի վիրավորների թիվը հասել է 12-ի. նախարարության տվյալները

Զոդի կամրջի վրա ողբերգական վթարի վիրավորների թիվը հասել է 12-ի. նախարարության տվյալները

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հաղորդում Երեւան-Երասխավան ճանապարհին Զոդի կամրջի վրա այսօր տեղի ունեցած ողբերգական վթարի մասին: 

Ըստ այդմ, վթարի հետևանքով նախնական վիրավորվել է 12 մարդ, որից 4-ը տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, 1-ը «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1-ը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն,6-ը Արարատի բժշկական կենտրոն:

Կան զոհեր. ճշտվում է թիվը և կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով` նախարարի տեղակալներն այցելում են հիվանդանոցներ և տեղում ծանոթանում իրավիճակին:

Մեկնաբանություններ