«Քեզ ուղարկեց ինձ Աստված». Սիլվա Հակոբյանը հրապարակել է դստեր հետ առաջին լուսանկարը

  • Aug 13, 2019

Օրերս Սիլվա Հակոբյանն առաջին անգամ մայրացավ: Երգչուհին դուստր է ունեցել, որին տվել են Միլա անունը:

Սիլվան Ինստագրամում հրապարակել է դստեր հետ առաջին լուսանկարը՝ շնորհակալություն հայտնելով իրենց շնորհավորողներին: [arajin]

«Քեզ ուղարկեց ինձ Աստված, որ ես հասկանամ՝ ինչու է կյանքն ու ծով փորձություններն ինձ տրված: Անսահման շնորհակալ եմ երկնքին քեզ համար: Դու իմ ամենանվիրական ու իրական երազանք: Անչափ շնորհակալ ենք բոլորին շնորհավորանքների և ջերմ բարեմաղթանքների համար»:

Երգչուհին օրեր առաջ նաև տեսանյութ էր հրապարակել ամուսնու հետ ու մակագրել՝ Մի փունջ երազանք մեր Միլայի համար

Մեկնաբանություն

Որոնում