«Քո սերը իմն ա, իմ Իննա» երգն արդեն ակտուալ չէ․ Իննան ու Զիրոյանը բաժանվել են

  • Mar 23, 2021

 

 

Հայ շոուբիզնեսի ամենագեղեցիկ ու ռոմանտիկ զույգերից մեկը, կարծես թե, ադեն գոյություն չունի։ Զիրոյանի՝ Իննային նվիրած «Քո սերը իմն ա, իմ Իննա» սիրված երգը կարճ ժամանակում դարձավ շատերի սիրելին, բայց հիմա այն կարծես արդեն ակտուալ չի։

Իննայի ու Զիրոյանը սկսեցին հանդիպել միասին աշխատելուց կարճ ժամանակ անց ու շատ շուտով դադարեցին անգամ թաքցնել իրենց հարաբերությունները, բայց նրանց սերը երկար կյանք չունեցավ։ Դերասանների բաժանման մասին կասկածներ վաղուց կային, որոնք գնալով արդեն հաստատվում են։

Անգամ նույն սերիալում նկարահանվելով՝ նրանք միասին սթորիներ էլ չեն անում, ավելին՝ փորձում են ցույց տալ, որ իրենց առօրյան շատ հագեցած ու ուրախ է անցնում առանց մեկը մյուսի։

Հուսանք՝ այս ամենն շատ շուտով կհերքվի ու սիրված զույգին նորից միասին կտեսնենք, քանի որ դերասաններն անգամ համատեղ լուսանկարները չեն հեռացրել իրենց սոցցանցերի էջերից։

Starnews.am-ը կշարունակի հետևել աստղային զույգին, որպեսզի առաջինը մանրամասներ ներկայացնի նրանց կյանքից;

 

Մեկնաբանություն

Որոնում