Քրիստինա Եղոյանը ցուցադրել է իր չտեսությունը և երեք հարսի շոր հագել իր հարսանիքին

  • Mar 11, 2021

 

Դերասանուհի  Քրիստինա Եղոյանը երեկ՝ մարտի 10-ին, ամուսնացել է:

Իհարկե, ուրախ ենք դերասանուհու համար, սակայն հերթական անգամ համոզվեցինք, թե որքան չտես կարող են լինել հայ հայտնիները:

Այն, որ Քրիստինան նման էր արաբական շեյխի կնոջ և որքան ուժ ուներ պճնված էր, դա դեռ կարելի է  փորձել հասկանալ, բայց թե ինչու չէր կարողացել բավարարվել մեկ հարսանեկան զգեստով, դա մեր երևակայության սահմաններից դուրս է:

Լավ, գոնե, հարսանեկան զգեստները երկուսը լինեին,  դա էլ դեռ կփորձեինք հասկանալ, սակայն Քրիստինայի չտեսությունը սահմաններ չունի:

Դերասանուհին առաջնորդվել է շատ լինի, քիչ չլինի սկզբունքով և հագել է երեք հարսանեկան զգեստ:

Հավելենք, որ Քրիստինան այնքան դիմահարդարված էր, որ տպավորություն էր, որ հարսանիքից հետո էլ կյանք չի լինելու:

Քրիստինա, ոնց կարելի է այսքան չտես լինել, ամոթ է, հարսանիքից հետո կյանքը շարունակվում է, ոչ թե ավարտվում:

 

Մեկնաբանություն

Որոնում