Քրիստինե Պեպելյանն էլ չգիտի՝ ինչպես հետաքրքիր լինի, տեսահոլովակում Ավետին են «խցկում»

  • Mar 15, 2021

 

Քրիստինե Պեպելյանը նոր` «Քանի կամ» անվանումով նոր տեսահոլովակն է ներկայացրել: Երգը նոր է, բայց իր կերպարը՝ հին ու ձանձրալի: Առհասարակ, տպավորություն է, որ Քրիստինե Պեպելյանի բոլոր երգերը նույնն են, տեսահոլովակներում էլ պարզապես հագուստի գույներն են փոխվում:

Չնայած՝ խաբում ենք, այս անգամ Պեպելյանը որոշել է կրեատիվ լինել ու տարբերվել. Ավետ Բարսեղյանին «խցկել» են տեսահոլովակում որպես «կլիպի տղա», բայց թե ինչի համար, իրենք էլ չգիտեն: Միայն չասեք՝ Ավետը բառերն է գրել, այդպես որ լինի՝ Ավետին բոլոր կլիպերում պետք է տեսնենք:

Քրիստինե, դու մնացել ես 2000-ականներում, փոխվելու ժամանակն է:

 

 

 

Մեկնաբանություն

Որոնում