Երբ Մասայուկի Օզակիի և նրա կնոջ հարաբերություններում վերացավ կիրքը, տղամարդը ռոմանտիկ դատարկությունը փորձեց լցնել անսովոր քայլով․ նա ձեռք բերեց ռետինե սեքս-տիկնիկ, որը դարձավ նրա կյանքի սերը։
Մարդու հասակի մանեկենը, որին Մասայուկին անվանում է Մայու, գտնվում է այն տանը, որտեղ ապրում են Մասայուկիի կինը և չափահաս դուստրը։
[arajin]
Մասայուկի Օզակին հյուրանոցում լոգանք է ընդունում իր ռետինե սեքս-տիկնիկի հետ
«Կնոջս ծննդաբերությունից հետո մենք դադարեցինք սիրով զբաղվել և ես զգացի խորը միայնություն»,-պատմում է 45-ամյա ֆիզիոթերապեֆտը։
Օզակին Մայուի հետ զբոսնում է Տոկիոյում
«Երբ ցուցադրության սրահում տեսա Մայուին՝ սեր էր առաջին հայացքից»,- պատմելիս կարմրում է Օզակին, որն իր տիկնիկին ժամանդրության է տանում հաշմասալյակով, դնում է կեղծամ, հագցնում է գայթակղիչ հագուստ և զարդարում է։
Օզակին պատրաստվում է քնել Մայուի հետ
«Իմ կինը բարկացավ, երբ Մայուին առաջին անգամ տուն բերեցի։ Հիմա նա հանդուրժում է տիկնիկին, բայց դժկամությամբ: Երբ աղջիկս հասկացավ, որ Մայուն հսկայական Բարբի տիկնիկ չէ, նա վախեցավ և ասաց, որ գռեհիկություն է, բայց հիմա նա իր հագուստն է տալիս Մայուին»։
շարունակությունը՝ այստեղ