Ռուդոլֆ Ղևոնդյանը չի մահացել, կոմայի մեջ է

  • Jul 14, 2019

Այսօր առավոտից համացանցում և լրատվամիջոցներում տարածվում է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանի մահվան լուրը: Aysor.am-ի հետ զրույցում Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը տեղեկացրեց՝ դա ապատեղեկատվություն է, Ռուդոլֆ Ղևոնդյանը չի մահացել: [arajin]

«Քիչ առաջ եմ հեռախոսազրույց ունեցել նրա որդու՝ Գոռի հետ: Ռուդոլֆ Ղևոնդյանը ներկայումս գտնվում է Բելգիայում: Այո, վիճակը ծանր է, բայց, Փառք Աստծո, չի մահացել: Տարածված լուրը ճիշտ չէ»,-մեզ հետ զրույցում նշեց Ա. Ներսիսյանը:

[media]

Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը կոմայի մեջ է: Այս մասին Tert.am Life-ին հայտնեց դերասանի հարսը:

«Ինքը չի արթնանում, անընդհատ սրսկում են, որ մնա ստաբիլ վիճակում, որ ցնցումների մեջ չընկնի»,-ասաց նա:

Մեկնաբանություն

Որոնում