Սեռական առեղծվածային հաճույքի այս աղբյուրի մասին քչերը կգիտեն. ծլիկում կա 8000 նյարդային վերջավորություն

  • Sep 24, 2020

Անատոմիայի պատմության մեջ ծլիկը (clitoris) վաղուց անտեսվել և սխալ է ընկալվել: Մոտ 2000 տարի պահանջվեց գիտությանը, որպեսզի բացահայտի այն։   

Իրականում այս օրգանը նման է այսբերգի, քանի որ դրա մոտ 90 տոկոսը չի երևում արտաքինից: Ծլիկի ձևը շատ բան է բացատրում, այդ թվում `ինչպես է գործում օրգազմը և իրականում ինչ է G կետը: Ծլիկում կա 8000 նյարդային վերջավորություն՝ առնվազն երկու-երեք անգամ ավելի շատ, քան առնանդամում։ Իսկ ինչու՞ էր անտեսված կանացի այդ օրգանը:

Դարեր ի վեր գիտնականների մեծ մասը տղամարդիկ էին և ի վերջո առնանդամը պրակտիկորեն շատ ավելի հեշտ է ուսումնասիրել:  Մինչդեռ ծլիկի մեծ մասը թաքնված է:Sofie Lemaire:

Հին ժամանակներում օրգանները բացահայտում և ուսումնասիրում էին դիահերձման արդյունքում։ Իսկ դիակ ստանալու ամենադյուրին ճանապարհը մահապատժի ենթարկված հանցագործներն էին:

Այդ դիակների միայն քիչ մասն էր պատկանել կին հանցագործներին, հաճախ ծննդաբերության ժամանակ մահացած կանանց:

Եվ հենց այդ դիահերձումները փոխեցին կանանց մարմնի վերաբերյալ մեր պատկերացումները:

Հիմա եկեք 2000 տարի հետ գնանք դեպի Հին Հունաստան: Իրականում, Հիպոկրատը երբեք չի իրականացրել կնոջ հերձում, բայց կնոջ ցայլքի շրջանում  նկատել էր մի բան, որն անվանել էր «collumella» կամ փոքրիկ սյունակ: Այսօր այն անվանվում է ծլիկի գլխիկ:

Ըստ Գալենի այդ օրգանը փոքր է, թերզարգացած և որոշ չափով անօգուտ: 

16-րդ դարում Իտալիայի հայտնի անատոմներից՝ Անդրեաս Վեսալիուսը, պնդում էր, որ ծլիկն իրենից ոչինչ չի ներկայացնում և ասում էր, որ ոչ մի առողջ կնոջ մոտ չի կարող գտնել այդ օրգանը:

շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 

Մեկնաբանություն

Որոնում