«Շնորհակալ եմ քեզ, որ եկար իմ կյանք». ծնվել է Էդգար Իգիթյանի երեխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

  • Jun 16, 2021

 

Այսօր՝ հունիսի 16-ին, ծնվել է Էդգար Իգիթյանի եւ Լուսինե Չոբանյանի առաջնեկը։ Զույգը որդի է ունեցել, որին ծնողները Լեոն են անվանակոչել։

Հայտնելով ուրախ լուրը՝ դերասանը սոցցանցային իր էջում գրել է․«Շնորհակալ եմ քեզ, որ եկար իմ կյանք»։

Հիշեցնենք, որ դերասանն ու ֆիտնես-մարզիչը պսակադրվել են 2018 թվականի օգոստոսին՝ Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցում։ 

 

StarNews.am-ը նորածին Լեոնին մաղթում է առողջ ու անհոգ մանկություն։

 

Մեկնաբանություն

Որոնում