Երգչուհի Սիլվա Հակոբյանը շուտով մայրիկ կդառնա: Այս կարգավիճակին Սիլվան երկար է սպասել: Թեև երգչուհին լուրը չէր թաքցնում իր երկրպագուներից, նոր կարգավիճակի մասին խոսել զգուշանում էր: Ասում է՝ ուզում էր խոսել վերջում, երբ հղիության 3 եռամսյակն էլ անցած կլինի ու լիարժեք կզգա իր կարգավիճակի բերկրանքը:
Փոքրիկի ծննդին ընդառաջ Սիլվան ֆոտոշարք է անցել, որը տրամադրել է Tert.am Life-ին ու առաջին անգամ խոսել նոր կարգավիճակի մասին:
Սիլվան ու Նորայրը դուստր են ունենալու: Փոքրիկին տալու են Միլա անունը: Իր աղջկա անունը Սիլվան որոշել էր, երբ Նորոյի հետ հարաբերություններ էլ չուներ:) «8-9 տարի առաջ ինչ-ոչ տեղ կարդացի, որ երեխային Միլա անունն են տվել, տպավորվեց մեջս ու որոշեցի, որ երբ դուստր ունենամ, իրեն այդ անունն եմ տալու: Նորոյին շատ վաղուց էի ասել այդ մասին, դեռ ընկերություն էինք անում: Շատ ուրախացա, երբ ասաց՝ ես էլ եմ այդ անունը շատ սիրում, որովհետև նա շատ է սիրում Միլա Կունիսին»,- պատմեց ապագա մայրիկը:
[arajin]
[media]
Շարունակությունը՝ այստեղ