Սոֆի ջան, դա անելո՞ւ բան էր, որ դու արեցիր. ինչպես Սոֆի Մխեյանը խայտառակվեց «Երգիր թե կարող ես»-ի բեմում

  • Mar 09, 2021

 Օրեր առաջ մեկնարկել է «Երգիր թե կարող ես» հաղորդման նոր եթերաշրջանը: Այս անգամ Վաչե Թովմասյանը ոչ թե վարում, այլ մասնակցում էր հաղորդմանը, իսկ հաղորդավարի դերը ստանձնել էր Ավետ Բարսեղյանը: Վաչեի հետ նույն թիմում հանդես էր գալիս Սոֆի Մխեյանը, իսկ նրանց հակառակարոդները Նազենի Հովհաննիսյանը և Արամ MP3-ն էին:

Նորությունը չենք ասի, որ այս հաղորդումը, որն ի սկզբանե նախատեսված էր զվարճացնելու հեռուստադիտողներին, նաև բացում է նրանց աչքերը և հստակ ցույց տալիս, թե մեր երգիչ-երգչուհի ձևացող աստղիկներից ով իրենից ինչ է ներկայացնում: Եթերաշրջանի բացումը տրված է, հերթական խայտառակությունը բացահայտված է:

Սոֆի ջան, դա անելո՞ւ բան էր, որ դու արեցիր մեզ հետ, բան չունենք ասելու՝ վստահ էիր երգում, բայց դե երգելու մեջ վստահությունը գործի կեսը չէ: Փուլերից մեկում, երբ ստիպված էիր կենդանի կատարել, ևս մեկ անգամ հասկացանք, որ երգելը, մեղմ ասած, քո բանը չէ: Մաքսիմում՝ ընկերական հավաքույթներում, որովհետև ելույթդ նման էր կարաոկեներում քիչ թե շատ երգել իմացողի ելույթի, ով, ինչ խոսք, հավեսով է երգում, սակայն ոչ ավելին: Հարգելի արտիստներ, երբ Ձեզ հրավիրում են այս հաղորդմանը, որտեղ պետք է նաև ցույց տաք ձեր ձայնային տվյալները, լավ մտածեք՝ արդյո՞ք ավել անգամ ռեյթինգային հաղորդմանը երևալն արժեր այդքան: Իսկ ինչ վերաբերում է Սոֆիին՝ անկեղծորեն նրա մոտ ավելի լավ ստացվում էր երգեր կռահելը, քան երգելը:

Սոֆի Մխեյանի ելույթը դիտել՝ 33:00-ից

Հեղինակ՝ Արմեն Արշակյան

 

Մեկնաբանություն

Որոնում