Սոնայից չէինք սպասում. հայտնի է, թե ինչու է բաժանվել նախկին ընկերոջից

  • Apr 01, 2021

 

Նախկիններին պետք է միշտ հիշել և երբեք չմոռանալ, այս անգամ Starnews.am-ը փորփրել է երգչուհի Սոնա Ռուբենյանի անձնական կյանքը: Սոնան այն արտիստներից է, ով միշտ խնամքով թացքնում է անձնական հարաբերությունները, ուզում է, որ մարդիկ ավելի կենտրոնացած լինեն իր երգարվեստի վրա, բայց աղջիկը օրինակ՝ Սոֆի Դևոյանի պես էլ չի անում, որ անդադար փորձի PR գործիք սարքել ընկեր ունենալու փաստը:

Ինչևէ, նախկին ընկերոջ մասին շատ բան հայտնի չէ, միայն նշենք, որ տղան աշխատում էր «Շանթ» հեռուստաընկերությունում և ծանոթացել էին «Նոր ալիք» մրցույթի ժամանակ: 

Հարաբերություններն այնքան էին զարգացել, որ Սոնան անգամ նշանադրվել էր, բայց մեկ տարի այդ կարգավիճակում մնալուց հետո զույգը բաժանվեց: Ասում են̀ Սոնայի բաժանության պատճառը խանդն էր և տղան չէր ուզում, որ Սոնան շարունակեր երգել: 

Սա իհարկե արդեն անցյալում է, և Սոնայի կողքին նոր տղամարդ է, ում երգչուհին սկսել է արդեն ցույց տալ, ավելին ̀  լուսանկարներ էլ է հրապարակում նրա հետ:

Զույգին բացահայտեցին Արուսիկ Տիգրանյանի հարսանիքի ժամանակ, երբ երգչուհին եկել էր ընտրյալի հետ:


 

Մեկնաբանություն

Որոնում