Օրեր առաջ ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի ծննդյան տարեդարձն էր և այդ առիթով նա ընկերական հավաքույթ էր կազմակերպել, որին ներկա էին եղել Գարիկն ու նրա կինը, Արամ MP3-ը կնոջ հետ և Ռաֆայել Երանոսյանը ։
Starnews-ի աչքից չէր վրիպել, որ դերասանը կարծես սիրելիի հետ էր։Նախ հոլովակում աղջիկը խուսափում է նկարվել, ապա Ռաֆայելը հրապարակել էր լուսանկար, որտեղ էմոջիով փակել էր նրա դեմքը:
Սակայն մեզ հաջողվել է ձեռք բերել նկարը, որում երևում է Ռաֆայելի կողքին կանգնած աղջկա դեմքը:
Հավելենք, որ թեմայի վերաբերյալ StarNews-ը փորձել է մեկնաբանություն ստանալ դերասանից, սակայն նա դեռևս չի պատասխանել:
Նշենք, որ դերասանը վերջերս հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ սիրելի ունի, «ամեն ինչ թույն է ու շատ լավ» իր անձնական կյանքում:
Նա նշել է, որ շատերի հետ է հասցրել շփվել, սակայն հիմա արդեն ցանկանում է այլ հարաբերություններ ունենալ:
Այնուամենայնիվ, Ռաֆայելը չի ցանկացել առավել մանրամասներ հայտնել իր սիրելիի մասին: