Ինչպես են կանայք ցանկանում, որպեսզի տղամարդիկ իրենց համբուրեն

Ժամանց No Comments on Ինչպես են կանայք ցանկանում, որպեսզի տղամարդիկ իրենց համբուրեն

Իրականում համբույրն ավելին է, քան պարզապես 2 տարբեր մարդկանց շուրթերի հպում: Եթե համբույրը «գրագետ» է արված, ապա այն, անկասկած, կնոջը կփոխանցի տղամարդու սիրո զգացմունքները: Սակայն չստացված համբույրը կարող է վերջակետ դնել զույգի հարաբերություններին: Այնպես որ, պետք է ամենայն լրջությամբ վերաբերվել այս հարցին և անընդհատ փորձել նորամուծություններ ներդնել համբույրի պրակտիկայում, հայտնում է ամերիկյան YahooNews-ը:

 

Ամերիկյան կայքն ուսումնասիրություն է անցկացրել կանանց շրջանում` պարզելու համար, թե ինչը կարող է խենթացնել նրանց տղամարդու հետ համբուրվելու ժամանակ:

[arajin]

Ստացված արդյունքները բավական հակասական են, ինչը խիստ բնորոշ է կնոջ խառնվածքին:
Ստորև ներկայացնում ենք կանանց կողմից տղամարդկանց հասցեագրված բոլոր խորհուրդները` ճիշտ համբուրվելու վերաբերյալ.

 

1.Ինչպես նշել է իգական սեռի մեծ մասը, իրենց խենթացնում է տղամարդու դանդաղ, բայց միևնույն ժամանակ երկարատև կրքոտ համբույրը:

 

2. Երբեք մի՛ հարցրեք կնոջը, թե արդյոք կարելի՞ է նրան համբուրել. դա կարող է միանգամից կոտրել ապագա համբույրի ողջ «էֆեկտը»: Ավելի ճիշտ կլինի աստիճանաբար մոտենալ նրան, ճիշտ պահը որսալ, ինչն ինքնըստինքյան կհանգեցնի շուրթերի «բաղձալի» հպմանը:

 

3. Որքան էլ զարմանալի չէ, սակայն խենթացնող համբույրը պարտադիր չէ, որ լինի միայն շուրթերով: Օրինակ՝ իգական սեռի մի մասը նշել է, որ ավելի բուռն զգացմունքներ է ապրում, երբ տղամարդը համբուրում է իրենց վիզն ու ականջի շուրջը:

 

4. Որոշ կանայք էլ կարծում են, որ լավ համբույրի համար տղամարդը պետք է ցուցաբերի վստահություն` դրա հետ համադրելով նաև մեղմություն: Սակայն կանայք միևնույն ժամանակ նշում են, որ վստահության չափից ավելի «չափաբաժինը» կարող է կործանիչ դեր ունենալ համբույրի հարցում: Սա բացատրվում է նրանով, որ կանանց վանում են այն տղամարդիկ, ովքեր առանց կնոջ ցանկությունն ու պատրաստակամությունը հաշվի առնելու, համբուրում են նրանց:

 

5. Ի տարբերություն չափից ավելի ինքնավստահ տղամարդկանցից բողոքող կանանց` իգական սեռի որոշ ներկայացուցիչներ այն կարծիքին են, որ խենթացնող համբույրը պետք է լինի շատ անսպասելի, նույնիսկ տղամարդու կողմից ուժի գործադրմամբ:
 

Որոնում